1

fb you od

Հայ ուսանողների այցը «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12017 թվականի հոկտեմբերի 31-ին, Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատությունների 5 տասնյակից ավելի հայ ուսանողներ, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի ուսանողներ Հարություն Մալխասյանի և Ստեփան 1Էվաջյանի կազմակերպմամբ, և բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի ու օպերատոր Գևորգ Պողոսովի ուղեկցությամբ, այցելեցին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոն:

Երիտասարդների խմբին ընդունեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Վերջինս այցելուներին մանրամասն ներկայացրեց Մեծ Լոռեցու թբիլիսյան բնակարանի ձեռքբերման պատմությունը, անդրադարձ կատարեց թբիլիսահայ համայնքին այն վերադարձնելու ժամանակագրությանը, ի մասնավորի նշեց բարեգործական ընկերություններին և անհատներին, որոնց աջակցությամբ, 2ազգանվեր բարերարությամբ Ամենայն Հայոց բանաստեղծի տունը վերադարձվեց հայ համայնքին որպես սեփականություն՝ ի դեմս Վիրահայոց թեմի:

Այնուհետև ցուցադրվեց այն վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Թումանյանի տան իրավիճակը մինչև թեմին հանձնելը և նորոգված ու բարեկարգված տեսքը թեմին հանձնելուց հետո:

Տոգորված թումանյանական շնչով, երիտասարդները ոգևորությամբ հիշեցին ժողովրդական մեծ բանաստեղծի ստեղծագործություններից սերտած տողերը: 3Իսկ Ջավախիշվիլու անվան համալսարանի ուսանող Սիրակ Պետրոսյանը վերհիշեց Ամենայն հայոց բանաստեղծ տիտղոսի հետ կապված Թումանյանի և Հայոց կաթողիկոսի հանդիպման պատմությունը: Նա իր խոսքն ավարտեց «Հայոց վիշտը» բանաստեղծության գեղեցիկ ասմունքով:

4Կենտրոնի ղեկավարը վերջինիս նվիրեց Երևանի Թումանյանի տուն-թանգարանի կողմից հրատարակված «Թումանյանի զավակները. Արտավազդ Թումանյան «Նամականի» գիրքը:

Երիտասարդների խումբը շրջայց կատարեց Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանում, ըմբոշխնեց ստեղծագործական այն շունչը, որը տիրում է այստեղ ստեղծված գրադարանում, մյուս սրահներում և պատշգամբում:

Հանդիպումն անցավ ժողովրդական մեծ բանաստեղծի ստեղծագործությունների ոգուն հարիր ջերմ մթնոլորտում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)