1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Կրոնի ազատության գծով աշխատանքային խմբի նիստին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A2019 թվականի հունվարի 21-ին, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեում տեղի ունեցավ սույն կոմիտեի  շրջանակներում ստեղծված կրոնի ազատության գծով աշխատանքային  խմբի առաջին հանդիպումը՝ փակ ձևաչափով:
Աշխատանքային խումբը ներկայացնում են Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների ղեկավար  հոգևոր անձինք, գործակալության աշխատակիցները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, ոչկառավարական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նիստը վարում էր կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն: Վերջինս իր խոսքում նշեց, որ կրոնի թեմայով երկրում կուտակվել են բազում հարցեր, որոնք կարգավորման կարիք ունեն և  ստեղծված աշխատանքային խումբը հնարավորություն է ընձեռում շահագրգիռ կողմերին ներկայացնելու իրենց դիրքորոշումը այս կամ այն հարցի կապակցությամբ: Ներկաներին խոսքով դիմեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն:
Նիստում ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի  առաջնորդը:  Թեմակալ առաջնորդն  իր խոսքում դրական գնահատեց Վրաստանում Կրոնի գործակալության հիմնումն ու գործունեությունը և առաջարկեց առավել ընդարձակել այս կառույցի լիազորությունները, քանզի այն  պետք է լինի ոչ թե սոսկ հանձնարարականներ տվող, այլև այդ 50682856հանձնարարականները կյանքի կոչող հաստատություն:
Թեմակալ առաջնորդը հստակ ներկայացնելով իր դիրքորոշումը, նշեց, որ մինչև գործող, կանգուն, խոնարհված հայկական եկեղեցիները Թեմին վերադարձնելու հարցի վերջնական լուծումը,  պետք է կասեցնել էկոնոմիկայի նախարարության կողմից հայոց եկեղեցիները ինքնակամորեն   այլ սուբյեկտների  փոխանցելու  գործ¬ունեությունը:  Վիրահայոց թեմի առաջնորդը առաջարկեց չձգձգել և ժամանակին արձագանքել վերանորոգության կարիք ունեցող հայոց եկեղեցիների նախագծերի քննարկումը և հնարավորություն տալ վերանորոգչական աշխատանքները ժամանակին իրականացնելու:
 Սրբազան հայրը դրական գնահատեց Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և հասարակական այլ  կազմակերպությունների աշխատանքը տարբեր  եկեղեցիների  խնդիրներին  սատար կանգնելու ուղղությամբ:
Միանշանակ կարևորվեց Աշխատանքային խմբի  ձևավորումը, որի գլխավոր նպատակը Վրաստանում ներկայացված տարբեր դավանանքների ազատ իրականացման համար  այնպիսի քաղաքականություն սահմանելու և օրենսդրության մշակումն է, որը ապահովի հավատքի և պաշտամունքի ազատությունը:
Վիրահայոց թեմի առաջնորդին այս հանդիպմանը ընկերակցում էին  վարչա-տնտեսական հարցերով բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը և իրավական հարցերով Թեմակալ առաջնորդի օգնական Միքայել Ավագյանը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)