Հեշտիա գյուղում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը, «Կարիտաս Վրաստան»-ի նախագահ, եպիսկոպոս Բեն Բեթ Յադեգարը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախագահ Սոս Սահակյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը, գործարարներ և այլք: Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը: Հյուրերին դիմավորեցին ավանդական աղուհացով: Արմաթ բառը պետք է հասկանալ հայկական մաթեմատիկա , որի հետաքրքրությունն ամբողջ աշխարհում կա: Ջավախքի երեխաների հակվածությունը դեպի բնական գիտությունները թույլ է տալիս Ծրագիրը խթանում է Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանը և ստեղծում աշխատանքի հնարավորություններ ու հայրենի շենում մնալու հեռանկարներ:
Առաջիկայում, Ջավախքին աջակցություն հիմանադրամը նախատեսում է Սամցխե-Ջավախք տարածաշրջանում բացել ևս 5 նման լաբորատորիա: Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ |