Լուրեր
|
2019 թվականի ապրիլի 4-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հոգևոր հովվի օգնական Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի գլխավորությամբ և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի ընթացքում զոհված քաջարի մեր զինվորների համար։ Հընթացս արարողության Տեր Կիրակոսը ընթերցեց դաժան պատերազմի անհավասար մարտերում հերոսաբար իրենց կյանքը զոհած հերոս քաջամարտիկների անունները, աղոթք բարձրացրեց նրանց հոգու խաղաղության համար: Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի պաշտոնեությունը մոմեր վառելով հարգանքի տուրք մատուցեցին զոհված խիզախ զինվորների հիշատակին:
|