1

fb you od

Վիրահայոց թեմը Թբիլիսիում մասնակցեց Էկումենիկ աղոթքին PDF Տպել Էլ.փոստ

156367 321803891269763 465883176 n

Հունվարի 25-ին Թբիլիսիում, Ավետարանչական-Բապտիստական Եկեղեցում հավաքված Վրաստանի քրիստոնեական դավանանքի հետևորդները աղոթք բարձրացրին քրիստոնյաների միասնության համար:  

Էկումենիկ աղոթքին իր մասնակցությունն էր բերել Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ:

Բոլոր մասնակիցները խոսեցին էկումենիկ աղոթքի կարևորության մասին` նշելով, որ չնայած հարանվանությունների մեջ առկա տարաձայնություններին, այսպիսի միջոցառումները կարող են մոտեցնել եկեղեցիների հավատացյալներին` պաշտելու միակ Աստծուն և Փրկչին` Հիսուս Քրիստոսին:

Հատկանշական է, որ հյուրի կարգավիճակով աղոթքին ներկա էր Համայն Վրաստանի շեյխ Վագիֆ Ակպերոն: