Հանդիպում հայկական սկաուտական բանակի պատասխանատուի հետ |
Ապրիլի 2-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հալեպի երիտասարդաց ընկերության ընդհանուր պատասխանատու և սկաուտական բանակի պատասխանատու Գևորգ Սանթուրյանի հանդիպումը վիրահայ երիտասարդության հետ:
Պարոն Սանթուրյանը, ով արդեն 6 տարի գլխավորում է հայկական սկաուտական բանակի հանգստի աշխատանքները, տեսանյութի միջոցով հավաքվածներին ներկայացրեց ճամբարային կյանքի առօրյան, Հայաստանի տեսարժան վայրեր իրականացրած ուխտագնացությունները, այցելությունները Գյումրի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի ուղերձը հայկական սկաուտական բանակի մասնակիցներին: |