Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հյուրերն էին Միջազգային կանանց ասոցիացիա „IWAG“-ի (Վրաստան) անդամները |
Նոյեմբերի 20-ին, Միջազգային կանանց ասոցիացիայի (Վրաստան) անդամները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Միջոցառումն իրականացավ ասոցիացիայի անդամներ՝ Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Արմինե Մանուկյանի և փոխդեսպանի տիկին Լուսինե Աֆյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, Վրաստանում հայ կանանց «Շուշանիկ» միության հետ համագործակցությա Հանդիպումը բարի գալստյան մաղթանքով բացեց Լուսինե Աֆյանը և ներկայացրեց «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանին: Վերջինս ողջունելով հյուրերին, պատմեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի՝ հիմնադրումից առ այսօր անցած ճանապարհի մասին, իր ասածը հավաստելով էկրանին ցուցադրվող նկարներով: Ուրախ և տպավորիչ հանդիպումն ուղեկցվեց «Անի» (պարուսուց՝ Անգելինա Նազարյան-Քոչյան) և «Ջեյրան» (պարուսուց՝ Սվետլանա Երիցյան) պարային համույթների կատարումներով և անհատ երգողներ Անի Ղուշչյանի և Հենրիխ Պետրոսյանի ելույթներով: Հյուրերը տպավորվելով տեսածից անթաքույց զարմանք արտահայտեցին ընդամենը երեք տարվա պատմություն ունեցող «Հայարտուն» կենտրոնում վավերագրված վիթխարի աշխատանքի և ծավալված գործունեության կապակցությամբ: Օտարազգի կանայք հիացմունքով արձագանքեցին գեղեցիկ համերգին և հայկական հյուրասիրությանը Հյուրերը արժևորեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացած ջերմ հյուրընկալությու
|