1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ կիթառի երեկո PDF Տպել Էլ.փոստ

PENT2524 

Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, հունվարի 11-ին կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ կիթառի երեկո: Խորհրդանշորեն այն նվիրվեց ճանաչված երաժիշտ-մանկավարժ, կիթառահար Թենգիզ Գամիդաձեի բեմական գործունեության 50-ամյակին:

Միջոցառմանը, որին ներկա էին կիթառի մեղեդու սիրահարներ, արհեստավարժ կիթառահարներ, երաժիշտներ, ավագ սերնդի կիթառահարների հետ միասին մասնակցում էին նրանց աշակերտները:

Երեկոն վարում էր Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը (Գրիգորենց): Վերջինս իր բացման խոսքում հիշատակեց թբիլիսահայ երաժիշտներ Նիկիտա Մկրտչյանի, Օքսա Առաքելյանի անունները, ովքեր իրենց ավանդն են ներդրել Թբիլիսիում հայ երաժշտական արվեստի զարգացման գործում: Ու տարածվեց դահլիճում Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն» երգի ձայնագրությունը կիթառահար Օքսա Առաքելյանի անկրկնելի կատարմամբ, զարմանք և հիացմունք առաջացնելով ունկնդիրների շրջանում:

Հաջորդեցին միմյանց կիթառահարներ Ռոման Բրեգվաձեի, Նոդար Կենճաձեի, Ռևազ Գոջիաշվիլու,Ալեքսանդր Սարկիսովի ելույթները: Խոստումնալից էին Թենգիզ Գամիդաձեի աշակերտներ Իրակլի Ղվինջիլիայի, Ալեքս Կասաբովի և մյուսների կատարումները: Ռուսական ռոմանսների կատարմամբ կիթառի երեկոյին առանձին փայլ տվեց ճանաչված երգչուհի Սվետլանա Տատոևան, իսկ կիթառահար Մերաբ Անդրոնիկաշվիլու ելույթը ուղեկցվեց ջերմ ծափահարություններով՝ Երեկոն դարձավ լարային այս գեղեցիկ գործիքի երկրպագուների տարբեր սերունդների կատարումների համադրում:

 

PENT2455 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)