Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ կիթառի երեկո |
Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, հունվարի 11-ին կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ կիթառի երեկո: Խորհրդանշորեն այն նվիրվեց ճանաչված երաժիշտ-մանկավար Միջոցառմանը, որին ներկա էին կիթառի մեղեդու սիրահարներ, արհեստավարժ կիթառահարներ, երաժիշտներ, ավագ սերնդի կիթառահարների հետ միասին մասնակցում էին նրանց աշակերտները: Երեկոն վարում էր Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը (Գրիգորենց): Վերջինս իր բացման խոսքում հիշատակեց թբիլիսահայ երաժիշտներ Նիկիտա Մկրտչյանի, Օքսա Առաքելյանի անունները, ովքեր իրենց ավանդն են ներդրել Թբիլիսիում հայ երաժշտական արվեստի զարգացման գործում: Ու տարածվեց դահլիճում Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն» երգի ձայնագրությունը կիթառահար Օքսա Առաքելյանի անկրկնելի կատարմամբ, զարմանք և հիացմունք առաջացնելով ունկնդիրների շրջանում: Հաջորդեցին միմյանց կիթառահարներ Ռոման Բրեգվաձեի, Նոդար Կենճաձեի, Ռևազ Գոջիաշվիլու,Ալեք
|