1

fb you od

Կրոնական համայնքների առաջնորդների հանդիպում PDF Տպել Էլ.փոստ

ekumenik

2014 թվականի փետրվարի 25-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում կայացավ կրոնական համայնքների առաջնորդների խորհրդի հանդիպումը՝ խորհրդի նախագահ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությումբ: Հանդիպմանը մասնակցում էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանում Ավետարանական-բապտիստական Եկեղեցու նախագահ, Գերաշնորհ Տեր Մերաբ եպիսկոպոս Գափրինդաշվիլին և Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցու եպիսկոպոս, Գերաշնորհ Մալխազ Սոնղոլաշվիլին:

Հանդիպմանը քննարկվեցին խորհրդային ժամանակաշրջանում կրոնական համայնքներին հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմի, ինչպես նաև կրոնական հարցերով պետական գործակալության հետ կապված հարցերը:

Կրոնական համայնքների առաջնորդները ընդունեցին որոշում՝ դիմել Վրաստանի վարչապետին այն անձանց վերաբերյալ երաշխավորություններով, որոնք ղեկավարելու են տվյալ գործակալությունը, ինչպես նաև դիմել Վրաստանի իշխանություններին խնդրանքով՝ վերանայել համաչափորեն բոլոր վնաս կրած կրոնական կազմակերպություններին համամասնության սկզբունքի հաշվառումով միջոցներ հատկացնելու հնարավորությունը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)