Ազգագրագետ Գագիկ Գինոսյանը հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում |
Ապրիլի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ և հրավերով Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ հանդիպում ազգային գործիչ, պարուսույց, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ: Հանդիպմանը ներկա էին կենտրոնի «Տարոն» երիտասարդական ազգագրական համույթի (պարուսույց՝ Նարինե Ղուշչյան) անդամները, թբիլիսահայ մտավորականության և արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ Հանդիպումը բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Ներկայացնելով ճանաչված ազգային գործչին, նա խոսքը փոխանցեց պարոն Գինոսյանին: Հայ ճանաչված ազգագրագետը խոսեց հայ մշակույթի, ազգային արժեքների, ժողովրդական երգի ու պարի առանձնահատկությո Այնուհետև Ճանաչված պարուսույցը պարարվեստի վարպետության ժամ անցկացրեց «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» երիտասարդական ազգագրական համույթի անդամների համար:
|