1

fb you od

Ազգագրագետ Գագիկ Գինոսյանը հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

ginosyan

Ապրիլի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ և հրավերով Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ հանդիպում ազգային գործիչ, պարուսույց, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ: Հանդիպմանը ներկա էին կենտրոնի «Տարոն» երիտասարդական ազգագրական համույթի (պարուսույց՝ Նարինե Ղուշչյան) անդամները, թբիլիսահայ մտավորականության և արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Հանդիպումը բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Ներկայացնելով ճանաչված ազգային գործչին, նա խոսքը փոխանցեց պարոն Գինոսյանին:

Հայ ճանաչված ազգագրագետը խոսեց հայ մշակույթի, ազգային արժեքների, ժողովրդական երգի ու պարի առանձնահատկությունների մասին, խոսքը համեմելով ազգի երևելիների ասույթներով և հետաքրքիր մեջբերումներով: Գագիկ Գինոսյանը արժևորելով ազգին պահող գլխավոր սյուները՝ հոգևորը, լեզուն և մշակույթը, հայեցի դաստիարակության հիմք անվանեց ազգային մշակույթը:Անդրադարձ կատարելով ազգագրական պարի նրբերանգներին, հոգու և մարմնի ներդաշնակությանը, պարուսույցը խոսեց պարի իմաստը ճիշտ ընկալելու, պարային դինամիկային տիրապետելու անհրաժեշտության մասին: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը պատասխանեց ներկաների հարցերին:

Այնուհետև Ճանաչված պարուսույցը պարարվեստի վարպետության ժամ անցկացրեց «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» երիտասարդական ազգագրական համույթի անդամների համար:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)