1

fb you od

«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները կհաճախեն Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցը PDF Տպել Էլ.փոստ

104

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի 16 շրջանավարտներից 8-ը ուսումնառությունը կշարունակի հայոց դպրոցում, ավելի կոնկրետ՝ Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոցում:

Սույն թվականի մայիսի 7-ին, Վիրահայոց թեմի կրթության բաժնի պատասխանատու, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի,Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի պատասխանատու, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի առաջնորդությամբ և ծնողների ուղեկցությամբ նախակրթարանի 8 սաներ այցելեցին մայրաքաղաքի թիվ 104 հանրային դպրոց: Դպրոցի տնօրենի աշխատասենյակում երեխաները մասնակցեցին հարցազրույցին, որի ընթացքում ապագա առաջինդասարանցիները ցուցաբերեցին պատշաճ գիտելիքներ ինչպես հայերենի, այնպես էլ թվաբանության և քրիստեոնեական դաստիարակության նախնական իմացությունից: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը իր գոհունակությունը հայտնեց նախակրթարանի տնօրենին պատրաստված երեխաներ դպրոց ուղղորդելու նպատակով կատարված մեծ աշխատանքի համար:

Նախակրթարանի տնօրենի կողմից նախօրոք պատրաստված փաստաթղթերի և ծնողների դիմումների հիման վրա նախակրթարանի 8 շրջանավարտներ, 2014-2015 ուսումնական տարին կսկսեն որպես թիվ 104 դպրոցի առաջին դասարանցիներ: Երկուստեք պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը Թբիլիսիում հայ երեխային հայեցի դաստիարակելու և մայրենի լեզվով կրթություն տալու ուղղությամբ:

IMGP6956 IMGP6966 IMGP6988 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)