1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում խաղարկվեց շախմատի գծով՝ Տիգրան Պետրոսյանի անվան «Հայարտան» գավաթը PDF Տպել Էլ.փոստ

shaxmat

Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունն էր կրում Վիրահայոց թեմի երիտասարդության և սպորտի հարցերի բաժնի նախաձեռնությամբ , «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի շախմատի դաշնության գործընկերությամբ կազմակերպված շախմատի գծով գավաթի մրցաշարը: Երիտասարդական բաժնի ղեկավար Վալերի Բադալյանի, կենտրոնի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի խմբակի ուսուցիչ Գիորգի Բաղաթուրովի և բաժնի մյուս աշխատակիցների նախապատրաստական հստակ աշխատանքից հետո, մայիսի 20-21-ին Գալուստ Գյուլբենկյան դահլիճում մեկնարկեց մրցաշարը, որին մասնակցում էին քաղաքի տարբեր դպրոցների, Թբիլիսիի սովորող երիտասարդության պալատի, Վանո Ջավախիշվիլու անվան պետհամալսրանի և «Հայարտուն» կենտրոնի տարբեր հասակի շախմատասեր երիտասարդներ: Հայտ էր ներկայացրել 18 մասնակից:

Ողջունելով մասնակիցներին, Վրաստանի շախմատի դաշնության փոխնախագահ Զուրաբ Միքաձեն իր խոնարհումը բերեց թբիլիսեցի, աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին, նշեց որ Վրաստանում նրա հիշատակին մրցույթ անց է կացվել, բայց գավաթի խաղարկություն տեղի չի ունեցել: Փոխնախագահը բարձր գնահատեց «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությունը՝ Տիգրան Պետրոսյանի անվան գավաթի մրցաշար անցկացնել մասին:

Մրցաշարի մասնակիցներին հաջողություններ մաղթեցին շախմատային կոմպոզիցիայի գծով աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիթ Ջանոևը, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը:

Համապատասխան վիճակահանությունից հետո բացահայտված չորս խմբերը ձեռնամուխ եղան մրցույթին: Մրցաշարի առաջին օրը կիսաեզրափակիչ դուրս եկան երկու մասնակիցներ՝ Թբիլիսիի թիվ 87 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Կաճկաճիշվիլին և Թբիլիսիի Վանո Ջավախիշվիլու անվան պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արմեն Վարդանյանը:

Մրցույթի երկրորդ օրը , մայիսի 21-ին, կիսաեզրափակիչում հանդիպումներ կայացան Թբիլիսիի շախմատային դպրոցի սաներ Գիորգի Շաիշմելաշվիլիի և Աննա Մաճավարիանու հետ: Արդեն եզրափակիչում հանդիպեցին Մարիամ Կաճկաճիշվիլին և Արմեն Վարդանյանը: Հետաքրքիր և համառ պայքարից հետո Տիգրան Պետրոսյանի անվան «Հայարտան» գավաթին արժանացավ ուսանող Արմեն Վարդանյանը:

Շնորհավորելով մասնակիցներին և մրցաշարի հաղթողներին, հանդիսավոր պայմաններում, նրանց հանձնվեցին մեդալներ, առաջին տեղը զբաղեցնողին՝ Տիգրան Պետրոսյանի անվան «Հայարտան» գավաթը և նվերներ:

Մասնակիցների խնդրանքով և Վրաստանի շախմատի դաշնության ղեկավարության գործընկերության պատրաստակամությամբ, որոշվեց մրցաշարը դարձնել ավանդական՝ փոխելով մրցույթի ձևաչափը:

IMGP7772 IMGP7836 IMGP7837 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)