Թբիլիսիում 100-րդ անգամ նշվեց սայաթնովյան «Վարդատոնը» |
Մայիսի 25-ին հոբելյանական սայաթնովյան «Վարդատոնը» մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագով: Սայաթնովյան «Վարդատոնին» մասնակցելու նպատակով տարբեր շրջաններից և երկրներից ժամանած հյուրերը և հայ համայնքի ներկայացուցիչները հավարտ Սբ. Պատարագի իրենց խոնարհումը բերեցին Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմներին: Բազմահազարանոց և բազմազգ հասարակությունը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, որտեղ հանգչում է մեծ սիրերգակն ու բանաստեղծը, սպասում էր Սայաթնովյան «Վարդատոնին»: Մեկ դար առաջ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված Սայաթ-Նովայի «Վարդատոնը, շարունակում է մնալ արդիական ու ժողովրդի սիրված տոներից մեկը: Հատկանշական է, որ դեռևս նախորդ օրը «Հայարտուն« կենտրոնում մեծ հանդիսավորությամ Տոնահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի գրողների միության, Վրաստանի գրողների միության, ՀՀ Սփյուռքի նախարարության, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատվիրակությունն Արդեն 100 տարի շարունակվող ավանդույթի համաձայն, «Վարդատոն-2014» սկսվեց անմահ աշուղի հուշարձանին կարմիր վարդեր խոնարհելով: Հոբելյանական հանդիսությունը կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը՝ աջակցությամբ Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարություննե «Վարդատոն-2014-ը» բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Տոնական հանդիսությունը վարում էին Աննա Պողոսովան և Լևոն Չիդիլյանը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան բանաստեղծ,թարգմա Տոնահանդեսի համերգային մասը բացեց ավանդաբար «Վարդատոնին» մասնակցող Հայաստանի Հանրապետության ռադիոյի Սայաթ-Նովայի անվան պետական վաստակավոր համույթը, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Կրկին սերն ու բարեկամությունն էր իշխում Թբիլիսիի հինավուրց Մեյդանում, կրկին սայաթնովյան երգն ու տաղն էր տարածվում հայերեն և վրացերեն՝ «Քսովրելեբի» համույթի,Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասանների, անհատ երգիչների ու ասմունքողների, Հայաստանի և Վրաստանի տարբեր վայրերից ժամանած կատարողների կողմից: Տոնահանդեսի մասնակիցներին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը: Ուրախ երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով «Վարդատոն-2014»-ը դարձավ ժողովրդական մեծ տոն, որի ուղենիշը սիրո և բարեկամության գովերգումն է:
|