Թբիլիսիում բացվեց ևս մեկ արժանավոր հայի հուշատախտակ |
2014 թվականի հունիսի 12-ին, Թբիլիսիի Ասաթիանի (նախկին Էնգելսի) փողոցի թիվ 42 տան պատին, որտեղ մանկությունն ու պատանեկությունը անց է կացրել հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ Վիկտոր Համբարձումյանը, բացվեց հուշատախտակ: Հանդիսավոր արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, թբիլիսահայ մտավորականության և հասարակայնության ներկայացուցիչներ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնակատար Վահագն Աֆյանը խոսելով Վրաստանի քաղաքամայր Թբիլիսիի բազում հայ անվանիների ծննդավայր լինելու մասին, կարևորեց նրանց հետքը պահպանելու նպատակով վերջին տարիներին Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համագործակցությա Թբիլիսիի քաղաքապետարանի սոցիալական ծառայության և մշակույթի բաժնի պետ Մամուկա Քացարավան իր խոսքում նշեց, որ քաղաքապետարանը հպարտանալով ծնունդով թբիլիսեցի Վիկտոր Համբարձումյանի աստղագիտության ոլորտի հայտնագործությու Ներկաների ծափերի ներքո քաղաքապետարանի սոցիալական բաժնի պետը և Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնակատարը հուշատախտակից իջեցրին սպիտակ սավանը:
|