1

fb you od

Թբիլիսահայ ուխտավորները աղոթք արեցին Հայաստանյաց յոթ սրբավայրերում PDF Տպել Էլ.փոստ

tm 

Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ և հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ, Թբիլիսիի հավատացյալների 22 հոգուց բաղկացած խումբը սեպտեմբերի 6-8-ը ուխտագնացություն կատարեց դեպի Հայաստանյաց Սռաքելական Սուրբ Եկեղեցու սրբավայրեր:

Եռօրյա ճանապարհորդության ընթացքում ուխտավորների խումբը մոմեր վառեց ու աղոթք արեց Հայաստանյաց յոթ սրբավայրերում: Աստվածակամո ուխտի իրականացումը սկսելով Խոր Վիրապից և տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, այնուհետև թբիլիսահայ հավատացյալները Տաթևի վանքում մասնակցեցին գիշերային բոլոր աղոթքներին և Սրբազան Պատարագին, որը առավոտյան այս հնամենի և զորավոր վանքում մատուցեց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Հաղորդություն ստանալուց և հոգեպես մաքրվելուց հետո ուխտավորները շարունակեցին իրենց աստվածահաճո ուղևորությունը: Հոգեպես ամրապնդվելով Նորավանքի, Արմավիրի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցիների հնամենի զորությամբ, ուխտավորների խումբը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ Աստվածածնին նվիրված Սրբազան Պատարագին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցում հայցեց Սուրբ կույսի , այնուհետև Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ Սուրբ Հովհաննես Կարապետի բարեխոսությունը, որտեղ գտնվում է նաև Սուրբի մասունքը:

Ուխտավորների համար տպավորիչ էր աշխարհում ամենաերկար ճոպանուղով ուղևորությունը: Բարձրության սարսափը շուտով տեղի տվեց այն հիասքանչ տեսարանին, որ փռվեց ուղևորների առջև իր անկրկնելի գեղեցկությամբ:

Հայաստանյաց յոթ սրբավայրեր Թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացության օրերին իրենց աջակցությունը ցուցաբերեցին Տաթևի վանքի հոգևոր սպասավոր Հայր Միքայել Վարդապետ Գևորգյանը, ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Արմավիրում՝ Վարդան և Աննա Շահվերդյանների ընտանիքը և Լուկաշին գյուղի բնակչությունը, ինչի համար ուխտավորները հայտնում են իրենց երախտագիտությունը:

Անջնջելի տպավորություններով, ուխտը ընդունելի լինելու ակնկալիքով վիրահայ ուխտավորները վերադարձան Թբիլիսի:

 

10635792 259364890854569 4814683332153970434 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)