Թբիլիսահայ ուխտավորները աղոթք արեցին Հայաստանյաց յոթ սրբավայրերում |
Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ և հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ, Թբիլիսիի հավատացյալների 22 հոգուց բաղկացած խումբը սեպտեմբերի 6-8-ը ուխտագնացություն կատարեց դեպի Հայաստանյաց Սռաքելական Սուրբ Եկեղեցու սրբավայրեր: Եռօրյա ճանապարհորդությա Ուխտավորների համար տպավորիչ էր աշխարհում ամենաերկար ճոպանուղով ուղևորությունը: Բարձրության սարսափը շուտով տեղի տվեց այն հիասքանչ տեսարանին, որ փռվեց ուղևորների առջև իր անկրկնելի գեղեցկությամբ: Հայաստանյաց յոթ սրբավայրեր Թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացության օրերին իրենց աջակցությունը ցուցաբերեցին Տաթևի վանքի հոգևոր սպասավոր Հայր Միքայել Վարդապետ Գևորգյանը, ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Արմավիրում՝ Վարդան և Աննա Շահվերդյանների ընտանիքը և Լուկաշին գյուղի բնակչությունը, ինչի համար ուխտավորները հայտնում են իրենց երախտագիտություն Անջնջելի տպավորություններ
|