Խաչատուր Խոստարյանի ստեղծագործական աշխարհը մանրանկարչության մեջ |
2014 թվականի նոյեմբերի 7-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում բացվեց թբիլիսահայ մանրանկարիչ, ճանաչված վարպետ Խաչատուր Խոստարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Այն կազմակերպել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Վրաստանի հայ նկարիչների միության աջակցությամբ: Ցուցահանդեսի բացումն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին «Փիրոսմանի» ասոցիացիայի ղեկավար Ջեմալ Գոգիշվիլին, «Փիրոսմանի» տուն-թանգարանի աշխատակցուհի Լալի Լոմթաթիձեն, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ Ցուցահանդեսի աշխատանքները, որ զբաղեցրել էին մի փոքր տարածություն, սակայն աչքի էին ընկնում իրենց հազվագյուտությամ Այցելուների ուշադրությանն էր ներկայացված շուրջ երեք տասնյակ մանրանկարչական աշխատանք, որոնք միևնույն ժամանակ գեղագիտության անկրկելի նմուշներ էին: Ողջունելով ներկա հասարակությանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը Խաչատուր Խոստարյանի արվեստը ներկայացնելու համար խոսքը փոխանցեց Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանին: Մեծարանքի խոսքեր ուղղելով ստեղծագործական աներևակայելի ունակությամբ օժտված արվեստագետին, մանրանկարիչ Շահումյանը բարձր գնահատեց Խոստարյան վարպետի անզուգական տաղանդը, նրա աշխատանքների յուրահատկություն Երկար տարիներ դրոշմազարդմամբ զբաղվելուց հետո, պատահաբար խխունջի գույնների հրապուրանքը վարպետին մղում է այդ գույների կիրառմամբ և ներդաշնակմամբ խխունջի վրա գեղանկարչական պատկերներ ստեղծելուն: Եվ ահա մեկ խխունջին հաջորդում է մյուսը, մեկ պատկերին՝ մյուսը և դառնում ցուցանմուշների մի հարուստ աշխարհ: Խխունջի վրա մանրակրկիտ աշխատանքով ստեղծված պատկերները վարպետ Խոստարյանի մտահղացմամբ դառնում են արվեստի գործ, իսկ ցուցահանդեսին ներկայացված մոմակալների վառվող մոմը ակնհայտ էր դարձնում խխունջի կտավային գեղանկարչություն Խոսելով Խաչատուր Խոստարյանի հեքիաթային ցուցանմուշների մասին, բանախոսներ մանրանկարչուհի Գոհար Հակոբյանը, տիկնիկագործ Ժաննա Դավթյանը, պատմաբան Ենոք Թադևոսյանը, «Փիրոսմանի» ասոցիացիայի և տուն-թանգարանի ներկայացուցիչներ
|