Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում |
Այս խորագիրն էր կրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, 2015 թվականի ապրիլի 4-ին կայացած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումը: Լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանի նախաձեռնությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վիրահայոց թեմի հովանու ներքո կազմակերպված հեղինակային լուսանկարների ցուցադրությանը կցվել էին Ցեղասպանությունից փրկվածների և Վրաստանում ապաստանածների ժառանգների պատմությունները՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն: Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերին փակցված լուսանկարները ներկայացնում էին Հայոց Ցեղասպանությունը վերապրածների չորս սերնդի 34 ժառանգների, որոնց միավորել էր հայկական գենը և հայ ազգի նկատմամբ ոճրագործությունը Ցուցադրությունը հետաքրքրությամբ դիտեցին և պատմություններն ընթերցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, հոգևոր հայրերը, թբիլիսահայ համայնքի անդամներ, հասարակայնության բազմալեզու ներկայացուցիչներ Ողջունելով ներկաներին, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը անդրադարձ կատարեց ցուցադրության նպատակին՝ տարբեր մահասարսուռ և հուզումնալից պատմությունները վերհանելով հիշել Ցեղասպանությունը Բոլոր ելույթ ունեցողները՝ Վան Բայբուրթյանը, Կարեն Մելիքյանը, Ենոք Թադևոսյանը, Հենրիխ Մուրադյանը, Յուրի Մեչիտովը, Ջիովանի Վեփվախեն, Ռուբեն Ռուխկյանը, Սամվել Մկրտչյանը, Անահիտ Բոստանջյանը, Վիկտորյա Մաքսոևան, Իրենա Օհանջանովան, արժևորեցին հեղինակի մտահղացումը՝ վերապրածների պատմություններով աշխարհին ցույց տալ կատարված ոճրագործությունը և հայ մարդու տեսակը և հայկական գենի հզորությունը: Իր ապրումներն ուսուցչուհի Մանանա Կարապետյանն արտահայտեց արտասանելով հատված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Երախտագիտություն հայտնելով Վիրայոց թեմի առաջնորդին և «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանը աջակցության համար, լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանը ցուցահանդեսը անվանեց իր ներդրումը Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակին, հայտնելով այն Ջավախքում և քաղաքամայր Երևանում ցուցադրելու իր նպատակի մասին: Վերջում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխելով ներկաներին, կարևորեց Սփյուռքահայությա Որոշվեց ցուցահանդեսի լուսանկարները և կցված պատմությունները հրատարակել առանձին գրքով: |