1

fb you od

Օծվեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու գլխավոր մուտքի դռները PDF Տպել Էլ.փոստ

dur 

2015 թվականի ապրիլի 19-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, հավարտ կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց հինավուրց տաճարի գլխավոր մուտքի դռների օծման կարգ: Ծիսակատարությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և ՀՀ փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Դավիթ Մանթաշյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարված օծման արարողությանը ներկա էին արժանավոր հայորդիներ ծնունդով թբիլիսեցի, այժմ ռուսաստանաբնակ Ռոլանդ Նալբանդյանը և Ռուդիկ Առաքելյանը, ում բարերարությամբ իրականացան դռների պատրաստման և կանգնեցման աշխատանքները:

Իր օրհնությունը բաշխելով Եկեղեցու բակում հավաքված հավատացյալների հոծ խմբին, Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց քրիստոսասեր հայորդիներին, ում բարերարությամբ էլ ավելի գեղեցկացավ ու շքեղացավ հայոց եկեղեցին Հավլաբար թաղամասում: Սրբազան Հայրը օրհնության գիր փոխանցեց Ռոլանդ Նալբանդյանին և Ռուդիկ Առաքելյանին և Թեմի կողմից նվիրեց ճանաչված գեղանկարիչ Թենգիզ Միքոյանցի Թբիլիսյան պատկերով և նատյուրմորտ յուղաներկ կտավները:

Վազգեն Սրբազանը գնահատանքի խոսքեր ուղղեց նաև վարպետներ Միհրան Դիլբարյանին և Բեսարիոն Նեմսաձեին, Սոսո Սաջաիային, Ռոբերտ Իսախանյանին, Կարեն Երիցյանին և Գևորգ սարկավագ Անտոնյանին, ում անբասիր աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակամիջոցում իրականացվեցին Եկեղեցու մուտքի վերանորոգման և շքեղաշուք դռան կանգնեցման աշխատանքները:

Թբիլիսահայ հավատյալներին շնորհավորանքի խոսքով դիմեց ՀՀ փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Դավիթ Մանթաշյանը:

IMGP0002 IMGP0022 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)