1

fb you od

Գիորգի Թումասյանը՝ ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության պատվիրակի հավակնորդ PDF Տպել Էլ.փոստ

G.Tumasyan 

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը,առաջին անգամ 1981 թվականին հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որի նպատակն էր անդամ-երկրների պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև երիտասարդ պատվիրակների, քանզի կարևորվում էր ՄԱԿ-ում երիտասարդ ներկայացուցչի մանդատով երիտասարդության հարցերի առաջքաշումը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով:

Այս ծրագիրը հաջողությամբ գործում է աշխարհի շուրջ 30 երկրներում, այդ թվում նաև Վրաստանում: 2012 թվականից Վրաստանն ուղարկում է իր ներկայացուցչին, ով մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր շտաբակայանում (Նյու-Յորք, ԱՄՆ) ներկայացնում է Վրաստանի երիտասարդությանը:

Նշված մանդատի համար բաց մրցույթին կարող է մասնակցել 18-25 տարեկան տարիքի, տարբեր թեմաներով հրապարակված նյութեր ունեցող,բարձր առաջադիմությամբ և ակտիվությամբ աչքի ընկնող ցանկացած երիտասարդ: Մրցույթը, որը վարում են Վրաստանի Սպորտի և երիտասարդության և Արտաքին գործերի նախարարությունները,ընթանում է երեք փուլով: Առաջին փուլում հատուկ հանձնաժողովի կողմից թեկնածուները գնահատվում են ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որից հետո ընտրված թեկնածուները մասնակցում են անգլերեն լեզվով ընթացող հարցազրույցին: Այնուհետև ընտրված լավագույն թեկնածուները անգլերեն հանդես են գալիս Սպորտի և երիտասարդության գործերի նախարարության հանրային միջոցառմանը:

Այս տարի, առաջին անգամ, հայտարարված մրցույթին մասնակցել և արդեն վերջին փուլ է անցել, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, մեր հայրենակից Գիորգի Թումասյանը:

Խոստումնալից հայ երիտասարդը Ազատ համալսաարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է: Բարձր առաջադիմությունից բացի Թումասյանը աչքի է ընկնում նաև հասարակական կյանքում դրսևորած գործունեությամբ: Նա «Հանուն Համընդհանուր խաղաղության» դաշնության Վրաստանի բաժանմունքի գլխավոր քարտուղարն է:

Գիորգին այս օրերին պատրաստվում է հրապարակային ելույթին, որը կայանալու է հունիսի 25-ին:Մրցույթի վերջին փուլի պատասխանը հունիսի 26-ին, հրապարակելու է երկրի վարչապետը:

Եթե Գիորգի Թումասյանին հաջողվի հաղթահարել նաև վերջին պատնեշը, ապա նա օգոստոսին կմեկնի Նյու-Յորք և որպես Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 70-րդ հոբելյանական նստաշրջանին:

Այնուհետև մեկ տարվա ընթացքում ընտրված ներկայացուցիչը որպես Վրաստանի պատվիրակության լիարժեք անդամ, ԱՄՆ-ում կմասնակցի Գլխավոր վեհաժողովի երրորդ կոմիտեի միջոցառումներին և կոմիտետային ունկնդրումներին, ելույթ կունենա նույն կոմիտեի նիստերին և կմասնակցի երիտասարդության հարցով որոշումների մշակմանը: Ցանկանք մեր արժանավոր հայրենակցին հաջողություններ առաջադրված նպատակին հասնելու գործում:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)