Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վիրահայոց թեմում |
Առավոտից ուրախ տրամադրություն և աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Հավատացյալները Պատարագի էին գալիս՝ մասնակից դառնալու սիրված տոներից մեկին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամ Սբ. Պատարագից հետո Տեր Սամվելը Ավետարանով և Խաչով Պահպանիչ աղոթքը կարդաց եկեղեցու բակում հավաքված երիտասարդներին, վարդի թերթիկներ լցրեց ջխի մեջ, որին հետևեց օրվա ավանդական ջրախաղը: Տոնական տրամադրությունը շարունակվեց եկեղեցու բակում ծայր առած ջրախաղով, որն ուղեկցվեց «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած ուրախ երգով ու երաժշտությամբ: Ջրախաղի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները: Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությա Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությա |