1

fb you od

Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրենը Համահայկական գիտագործնական մանկավարժական կոնֆերանսին PDF Տպել Էլ.փոստ

11251617 78022 

2015 թվականի հուլիսի 13-15-ը, Երևանում կայացավ «Սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման արդի հիմնախնդիրները» թեմայով համահայկական գիտագործնական մանկավարժական կոնֆերանս: Այն իրականացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Կրթության ազգային ինստիտուտի հետ միասին «Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Կոնֆերանսին մասնակցում էին սփյուռքահայ ուսուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, Սփյուռքի կրթության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներ Լիբանանից, Սիրիայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Բելոռուսից:

Վիրահայոց թեմից կոնֆերանսին մասնակցում էին կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, «Սուրբ Եղիա մարգարե» հայերենի ուսուցման կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարարության Ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը:

Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը հանդես եկավ «Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի տեղն ու դերը վիրահայերի ազգային կրթության կազմակերպման գործում» զեկուցումով: Նա իր ելույթում անդրադարձ կատարեց Վրաստանում ազգային կրթության պահպանման և զարգացման ուղղությամբ Թեմի և «Հայարտուն» կենտրոնի» իրականացրած աշխատանքներին և ապագայի ծրագրերին: Տնօրենի հանգամանալից խոսքը Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի, հայերենի ուսուցման «Սուրբ Գրիգոր Նարեկացի» և «Սուրբ Եղիա մարգարե» մեկօրյա դպրոցների, «Հայարտուն» կենտրոնի և ստեղծագործական խմբակների ազգային մշակույթի զարգացմանը նպատակաուղղված գործունեության մասին: Բանախոսի խոսքը ամրագրվեց լուսապատկերներով և տեսաձայնագրություններով:

Համահայկական գիտագործնական մանկավարժական կոնֆերանսի մասնակիցներին առանձնապես հետաքրքրեց հայ ժողովրդի պատմության ուսուցման ուղղությամբ Թեմի հետևողական աշխատանքը՝ առարկան ֆակուլտատիվ պարապմունքի ձևաչափով Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցներում մտցնելու նպատակով:

Զեկուցողի ելույթը հետաքրքրություն և գոհունակություն առաջացրեց կոնֆերանսի մասնակիցների շրջանում:

Կոնֆերանսին այլ թեմաների հետ միասին զեկույցով ներկայացվեցին Երևանի պետական համալսարանի հիմնական կրթական և գիտական աշխատանքները, որոնք իրականացվում են հայկական սփյուռքի տարբեր հայ համայնքների և ԵՊՀ համագործակցության շրջանակներում:

Անդրադարձ եղավ նաև Սփյուռքի հայկական դպրոցներին և նրանց հիմնախնդիրներին, խոսվեց հայոց ինքնության վրա ցեղասպանության հոգեբանական և փիլիսոփայական ազդեցության գործոնի, նաև՝ ոչ հայախոս խմբերում խաղերի միջոցով հայոց լեզվի դասավանդման և այլ թեմաների շուրջ: Կոնֆերանսի մասնակիցները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի հետ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)