
Քաղաքամայր Երեւանում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշեւի արձանի բացման հանդիսությանը մասնակցելուց հետո, բարերարի թոռ՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը որդու՝ Միխայիլ Մանթաշյանցի հետ, ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի, գրող-հրապարակախոս Վահե Անթանեսյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին երկօրյա այցով ժամանեց Թբիլիսի:
Հյուրերը շրջագայեցին մեծ բարերարի Թբիլիսիում կատարած բազմաթիվ բարեգործությունների հետքերով եւ համակվեցին հպարտությամբ Մանթաշեւ – բարեգործի մեծ մարդասիրության համար:
Իր ժամանակի խոշոր նավթարդյունաբերողի թոռան եւ ծոռան հետ
|
Ընթերցել...
|

Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի հետ համատեղ, ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում կազմակերպեց հայկական հնատիպ գրքերի ցուցահանդես՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ ապրիլի 11-ին, ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
|
Ընթերցել...
|

Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումները Թբիլիսիի հայ համայնքում կայացան ապրիլի 24-ին: Անմեղ զոհերի հիշատակի օրը Թբիլիսիի հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն:
Պանթեոնում տեղադրված զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեպսակ տեղադրեցին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Ծաղկեպսակի տեղադրման արարողությանը ներկա էին նաև Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության անձնակազմը, հոգեւոր դասը և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
|
Ընթերցել...
|

Ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը սգում է ազգի ոչնչացմանը նպատակաուղղված դաժան ողբերգության զոհերի համար: Աշխարհի բոլոր անկյուններում այդ օրը հայերը հավաքվում են եկեղեցիներում, վառում են մոմեր եւ կազմակերպելով միջոցառումներ՝ հիշում եւ հիշեցնում են մեր ժողովրդի ցավը: Բաթումի հայերը, հանդիսանալով ողջ հայության անբաժանելի մասը, այդ օրը հավաքվեցին Հայ Առաքելական Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում՝ սգո պատարագի, որն անցկացրեց Բաթումի հայերի հոգեւոր հայր Տեր Արարատ Գումբալյանը:
|
Ընթերցել...
|
|
|