Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի 10-12-րդ դասարանների 16 աշակերտ-աշակերտուհիներ, դպրոցի վրացերենի ուսուցչուհիներ Ռինա Շահինյանի եւ Մերի Առաքելյանի ղեկավարությամբ, մարտի 21-ից 25-ը հյուրընկալվեցին Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում:
Դպրոցական տարիների ընկերությունն ամենաջերմը եւ անաղարտն է,- դա էր վկայում Թբիլիսիի թիվ 104 դպրոցում կայացած երկու մայրաքաղաքների բարձր դասարանցիների հանդիպումը, որն ավարտվեց հասակակիցների միջեւ ընդհանուր հետաքրքություն ներկայացնող տարբեր թեմաների շուրջ զրույցով եւ հասցեներ փոխանակելով: Դա երեւանցի դպրոցականների հյուրընկալության սոսկ մեկ օրն էր:
|
Ընթերցել...
|
|
Մարտի 3-ը գեղեցիկ տոնական օր է Վրաստանում: Այն աշխարհի ամենասիրելի եւ ամենաբարի մարդկանց՝ մայրերի տոնն է: Ի նշանավորումն այդ գեղեցիկ օրվա, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ դասական երաժշտության համերգ: Երեկոյին ներկա էին տաղանդավոր բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը, վաստակաշատ մանկավարժներ Ռոզա Զոհրաբյանը, Ֆաթմա Սահակյանը, Աննա Սարիբեկյանը, Դավթյանների ընտանեկան տիկնիկային թատրոնի նվիրյալ տնօրեն Ժաննա Դավթյանը , Ներսես Շնորհալի երգչախմբի շնորհալի խմբավար Մարիաննա Մամաջանովան եւ այլք:
|
Ընթերցել...
|
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը, իր գործող երկու` Առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Էջմիածին եկեղեցիներով, հավուր պատշաճի իր մասնակցությունը բերեց 40-օրյա մանուկ Քրիստոսին Աստծուն նվիրելու առթիվ Տեառնընդառաջի տաղավարի տոնակատարությանը: Փետրվարի 13-ի երեկոյան կատարվեց նախատոնակի արարողություն, որի ժամանակ հայտարարվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, փետրվարի 14 -ը հայտարարվել է նորապսակների եւ ընտանիքների օրհնության օր: Օրհնվեցին նորապսակ զույգերը, քարոզելով նրանց ստեղծել կայուն եւ ամուր ընտանիքներ, քանզի դա անհրաժեշտ է նախ իրենց եւ հետո՝ ազգին: Փետրվարի 14 –ին Թբիլիսիի եկեղեցիներում տոնի առիթով մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:
|
Ընթերցել...
|
Փետրվարի 19-ը միջոցառումներով հագեցած օր էր Վրաստանի հայ համայնքի կյանքում: Ի նշանավորումն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, Հայ գրողների եւ հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, Վիրահայոց Թեմի Առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց հոգեհանգստի կարգ, որից հետո տեղի ունեցավ գիրք նվիրելու արարողություն:
«Կամուրջ» գրական-մշակութային կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանը ուրախությամբ նշեց, որ ընդամենը մեկ տարի առաջ նախաձեռնած միմյանց գիրք նվիրելու արարողությունն այսօր արդեն դարձել է ավանդական:
|
Ընթերցել...
|
Փետրվարի 24-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի եւ Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության եւ «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի աջակցությամբ, Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում բացվեց թբիլիսահայ գեղանկարիչ Գիորգի Մանոյանի անհատական ցուցահանդեսը:
Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը զարդարած յոթ տասնյակից ավելի յուղաներկ եւ մատիտանկար աշխատանքները ճանաչված գեղանկարչի մտորումների, հուզական աշխարհի եւ երեւակայական պատկերների արտահայտությունն է կտավի վրա: Բնանկար ու դիմանկար, անցյալի հուշեր ու ներկա իրականություն, հոգու ցավ ու հաղթանակի բերկրանք – ահա Մանոյան գեղանկարչի հավատամքը, որ պարզորոշ ու իրատեսորեն արտահայտվում է նրա հարուստ ներկապնակով:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 271 272 273 274 275 276 277 278 279 280 Հաջորդ > Վերջ >>
|
Page 278 of 280 |