1

fb you od

Ընդհանրական մկրտություն Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղում PDF Տպել Էլ.փոստ

Akhqiorphi 

300 տարվա  պատմություն ունեցող  Մառնեուլի շրջանի Ախքյորփի հայկական գյուղը, հավատարիմ  քրիստոնեական   հավատքին,  միշտ  իր  կրոնական  ծեսերն  ու արարողությունները  կատարում էր  հնամյա ու գեղատեսիլ  Խուճապի  հայոց  վանքում:Սակայն  եկեղեցու  պատկանելության  հետ  կապված խնդիրների հետևանքով, շուրջ  200 տնտեսություն  ներկայացնող տեղի  բնակչությունը   ներկայումս  զրկվել է  քրիստոնեական  իր  ծեսերն ու արարողությունները  հավուր պատշաճի  կատարելու  հնարավորությունից: Բնակչության  հոգևոր  կյանքը  հագեցնելու  նպատակով, Վիրահայոց թեմի առաջնորդարանի  գործունեության արդյունքում տեղում  կազմակերպվում են  արտագնա  Սուրբ Պատարագներ, Եկեղեցական տոնակատարություններ, հոգևոր արարողություններ: Դրանցից  մեկը ընդհանրական  մկրտությունն էր,  որ  Ախքյորփի գյուղում մեծ շուքով  իրականացվեց  2015 թվականի հունիսի  6-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին  եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի  ձեռամբ:

Ընթերցել...
 
Դպրոցական վերջին զանգ կամ ինքնուրույն կյանքի մեկնարկ PDF Տպել Էլ.փոստ

104 

2015 թվականի մայիսի 30-ին, Թբիլիսիի թիվ 104 հանրային հայոց դպրոցում, 2014-15 ուսումնական տարվա շրջանավարտների հրաժեշտի հանդես էր: Դպրոցական դահլիճը ի վիճակի չէր տեղավորելու տոնահանդեսին ներկա գտնվելու ցանկություն ունեցող բոլոր այցելուներին: Շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ շնորհավորելու էին եկել Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը և ուրիշներ:

Ընթերցել...
 
Երեխաների պաշտպանության օրը` Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

Hunisi 1 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան էր նվիրված գեղեցիկ և ուրախ միջոցառումը, որը 2015 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց »Շուշանիկ» միությունը (նախագահ՝ Սուսաննա Խաչատրյան), «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար Լևոն Չիդիլյան), Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) աջակցությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ:

Ընթերցել...
 
Սայաթնովյան Վարդատոնը՝ ժողովրդական սիրո և բարեկամության տոնահանդես PDF Տպել Էլ.փոստ

vardaton 

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հրապարակում կրկին սայաթնովյան Վարդատոն էր, 101-րդ Սայաթնովյան Վարդատոնը: Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաղինջաղյանի և բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված սայաթնովյան «Վարդատոնը» Թբիլիսիի բնակչության սիրված և նվիրական տոներից մեկն է, որին մասնակցում է քաղաքի բազմազգ հասարակությունը և ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը, չսպասելով հայտարարության ու հրավերքի, գալիս է՝ վարդերով զարդարելու մեծ սիրերգակի ու բանաստեղծի գերեզմանը, ով նվիրվելով իր սիրելի քաղաքի պաշտպանությանը, հանգչում է հայոց հինավուրց եկեղեցու բակում, գալիս է վերստին ըմբոշխնելու անմահ բանաստեղծ-երգչի խոհա-փիլիսոփայական, սիրային ու խրատական երգերի ու բանաստեղծությունների հմայքը:

Ընթերցել...
 
Սկսվում են Բաթումիի Ալեքսանդր Մանթաշևի անվան կենտրոնի վերանորոգչական աշխատանքները PDF Տպել Էլ.փոստ

batumi 

2015 թվականի հունիսի 1-ին կմեկնարկեն Բաթումիի Ալեքսանդր Մանթաշևի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի վերանորոգչական աշխատանքները:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 161 162 163 164 165 166 167 168 169 170 Հաջորդ > Վերջ >>

Page 162 of 280