1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց Հանդուրժողականության կենտրոնի 10-ամյակին PDF Տպել Էլ.փոստ

cucahandes 

2015 թվականի ապրիլի 8-ին, Թբիլիսիի Շալվա Ամիրանաշվիլու անվան արվեստի թանգարանում կայացավ Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր գործող Հանդուրժողականության կենտրոնի 10-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ընթերցել...
 
Խոնարհում Ցեղասպանության զոհ հայ մտավորականների հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

Komitas1 

Ընթացիկ տարվա ապրիլի 10-ին, Վրաստանի երաժիշտների ստեղծագործական միության դահլիճում կայացավ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ մտավորականների հիշատակը ոգեկոչող «Մեծաց հիշատակին»խորագրով գրական-երաժշտական երեկո: Այն նախաձեռնել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Վրաստանի հայ մտավորականների միության հետ համագործակցությամբ: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի ժողովրդական պաշտպանի ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոփլիանին, Ժողովրդական պաշտպանի ազգային փոքրամասնությունների խորհրդի գործադիր քարտուղար Բելլա Օսիպովան, թբիլիսյան մտավորականության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
Ցեղասպանության Զոհերի Հիշատակի Երեկո Բաթումիի Հռոմեական Կաթ» PDF Տպել Էլ.փոստ

12356 

2015թ.-ի մարտի 29-ին Բաթումիի Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում Հայ Առաքելական Ուղղափառ և հյուրընկալ Եկեղեցիների հոգևոր դասի և հավատացյալների մասնակցությամբ տեղի ունեցավ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Երեկոն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և Հայ ու Կաթոլիկ Եկեղեցիների հոգևոր հովիվների հոգեհանգստյան կարգով:

Ընթերցել...
 
Ազատամարտիկ գեներալների այցելությունը Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցի և «Հայարտուն» կենտրոն PDF Տպել Էլ.փոստ

generals 

2015 թվականի ապրիլի 9-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի հիշատակի խաչքարի տեղադրման կապակցությամբ Երուսաղեմ ուղևորվելիս, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Հայոց բանակի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը կարճատև կանգառ կատարեց Թբիլիսիում: Պատվիրակության անդամներ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանը և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի առաջնորդարանի և թբիլիսահայոց անունից ծաղկեպսակ դրվեց Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին PDF Տպել Էլ.փոստ

9april 

2015 թվականի ապրիլի 9-ին, Վիրահայոց թեմի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար զոհվածների հիշատակին: Վրաստանի խորհրդարանի առջև կանգնեցված հուշակոթողի առջև պատվիրակության անդամները աղոթք արեցին զոհվածների հոգիների խաղաղության համար և Թեմի ու համայնքի անունից ծաղկեպսակ խոնարհեցին հուշակոթողին:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 161 162 163 164 165 166 167 168 169 170 Հաջորդ > Վերջ >>

Page 170 of 280