1

fb you od

«Ուրախ մեկնարկ» խաղերը մարզական ակտիվության բարձրացման հնարավորություն PDF Տպել Էլ.փոստ

DSC034199 

Դպրոցականների, ուսանողների ֆիզիկական պատրաստվածությունը բացահայտելու և մարզական կյանքը ակտիվացնելու նպատակին էր ուղղված Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ, 2015 թվականի հունիսի 7-ին, Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի ( տնօրեն՝ Գիորգի Մոմցեմլիձե) մարզական հրապարակում կազմակերպված «Ուրախ մեկնարկ» սպորտային, զվարճալի և մտավոր խաղերի մրցույթը:

Ընթերցել...
 
Բարի սամարացիների նվերները Իսանի շրջանի երեխաներին PDF Տպել Էլ.փոստ

samaraci 

2015 թվականի հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, կայացավ հանդիպում մայրաքաղաքի Իսանի շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հետ: Երեխաների տոնը շնորհավորելու էին եկել Վրաստանի խորհրդարանի անդամներ Ռուսլան Պողոսյանը, Իլիա Ջիշկարիանին , Իսանի շրջանի գամգեբելի Վախտանգ Քիզիղուրաշվիլին, Իսանի շրջանային բյուրոյի ղեկավար Նինո Կվարացխելիան, բյուրոյի անդամներ Պավլե Նադիբաիձեն, Նանա Ամիրեջիբին, Մամուկա Գոգսաձեն շրջանային պիար-ծառայության պետ Էլենե Դադիանին և ուրիշներ:

Ընթերցել...
 
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը ամբողջական տեսքով փոխանցվեց Վիրահայոց թեմին PDF Տպել Էլ.փոստ

Tumanyan 

2015 թվականի հունիսի 8-ին, Թբիլիսի էր ժամանել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ գրողների միության պատվիրակության ուղեկցությամբ: Այցի նպատակը Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին փոխանցելն էր: Հյուրերը «Հայարտուն» կենտրոնում Կոմիտասին նվիրված ցուցահանդեսը դիտելուց հետո, այցելեցին Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի շիրիմին և ազգի մյուս մեծամեծների տապանաքարերին:

Ընթերցել...
 
«Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով» ցուցահանդես «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

komitas 

2015 թվականի հունիսի 7-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը: Վիրահայոց թեմում այն նշանավորվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, մատուցված Սուրբ և Անմահ Պատարագով, որի Պատարագիչն էր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

Ընթերցել...
 
Ուխտագնացություն Սամցխե-Ջավախք PDF Տպել Էլ.փոստ

Akhalcikhe 

2015 թվականի հունիսի 6-ին Ախալցիխե էին ժամանել ուխտավորների խմբեր Թբիլիսիից, Նինոծմինդայից և Ախալքալաքից՝ «Սուրբ Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի Վիրապէն» տոնին մասնակցելու համար: Քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տոնական Պատարագ մատուցեց Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, իսկ հավուր պատշաճի քարոզ խոսեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ով արծաթյա գեղեցիկ խաչ նվիրեց եկեղեցուն: Հավարտ սուրբ պատարագի հավատացյալներին առաջնորդական իր պատգամը փոխանցեց Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և հանդիսապետեց նվիրաբերված խաչի օծման կարգը: Ուխտավորները շրջեցին Ախալցիխեի տեսարժան վայրերում, հյուրասիրվեցին հոգևոր դասի կողմից կազմակերպված սիրո ճաշին (ագապե) և վերադարձան իրենց բնակավայրերը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 161 162 163 164 165 166 167 168 169 170 Հաջորդ > Վերջ >>

Page 161 of 280