1

fb you od

Հոգեհանգստյան արարողություններ՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի PDF Տպել Էլ.փոստ

IMGP01490 

2015 թվականի մայիսի 8-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հոգու խաղաղության համար:

Ընթերցել...
 
Ղազարոս Աղայանի 175-ամյա հոբելյանը հանդիսավորապես նշվեց գրողի ծննդավայրում PDF Տպել Էլ.փոստ

gh 

Շուրջ 25 տարի առաջ Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում հաստատված «Աղայանական տոնը» այս անգամ ավելի լայնամասշտաբ էր: Ավանդական տոնը հոբելյանական էր և նվիրված էր հայ մեծ գրող, մանկավարժ և մանկագիր Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին: 2015 թվականի մայիսի 2-ին մեծ գրողի ծննդավայրում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Քվեմո Քարթլիի նահանգապետարանի ու Բոլնիսի մունիցիպալիտետի հովանավորությամբ տեղի ունեցավ հերթական «Աղայանական տոնը»: Հայ մեծ գրող Ղազարոս Աղայանի ծննդավայր էին ժամանել պատվիրակություններ Թբիլիսիից, Ջավախքից, Երևանից, Աղայանի տուն-թանգարանի բակում հավաքվել էին դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, գրականության նվիրյալներ, շրջանային վարչության և նահանգապետության ներկայացուցիչներ, հյուրեր հարևան գյուղերից ու բնակավայրերից: Տոնական միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր հայրեր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Քվեմո Քարթլիում պետական լիազորի առաջին տեղակալ Կախաբեր Գուգեշաշվիլին, Բոլնիսի մունիցիպալիտետի վարչության նախագահ Գոգի Մեշվելիանին, Ղազարոս Աղայանի ազգակիցներ, գյուղի բնակչությունը:

Ընթերցել...
 
Թբիլիսիում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները PDF Տպել Էլ.փոստ

104 

2015 թվականի  մայիսի 1-ին, մայրաքաղաքի  թիվ 104 հայկական դպրոցում  (տնօրեն՝ Իրինա  Ժամկոչյան) Հայոց  Եղեռնի  զոհ  դարձած  մեկ ու կես միլիոն  նահատակների  հիշատակի ոգեկոչում  դարձավ   աշակերտության մասնակցությամբ գրական-երաժշտական   մոնտաժը:  Կրթօջախի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ  Կարինե Հովհաննիսյանի և  Գյուլնարա  Հարությունովայի  նախաձեռնությամբ  կազմակերպվել էր Հայոց Ցեղասպանության   դատապարտման, ցասումի և հատուցման  պահանջի բանաստեղծական   ծաղկաքաղ, որն ընդգծված շեշտադրությամբ, ճիշտ  ըմբռնումով  և  բողոքի  պաթոսով  ներկայացրեցին  աշակերտները:

Ընթերցել...
 
Հայկական մշակույթի օրերի հանդիսավոր փակում Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցում PDF Տպել Էլ.փոստ

98 

2014-2015 ուումնական տարին Թբիլիսիի առաջատար կրթօջախներից մեկի՝ թիվ 98 ռուսական հանրային դպրոցի համար հոբելյանական է, դպրոցը նշում է իր գոյության 60-ամյակը: Այս իրավամբ բազմազգ կրթօջախում սովորում են 19 տարբեր ազգերի հազար 200 աշակերտներ, որոնց շրջանում հայ երեխաների թիվը կազմում է 750: Բազմազգ կրթօջախում հաստատված բարի ավանդույթ է սովորող երեխաների մայր ժողովրդին նվիրված շաբաթների և տասնօրյակների ձևաչափով միջոցառումների անցկացումը, որը օժանդակում է միմյանց արվեստին, ազգային արժեքներին ծանոթանալուն: Հոբելյանական միջոցառումների շրջանակում ապրիլի վերջին տասնօրյակը նվիրված էր հայկական մշակույթի օրերին: Ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Հայկական մշակույթի օրերի» հանդիսավոր փակումը:

Ընթերցել...
 
Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «100-ամյա վերք…, 100-ամյա պայքար» բեմականացում PDF Տպել Էլ.փոստ

batumi
2015թ.-ի ապրիլի 28-ին Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված Բաթումի քաղաքի Ամառային թատրոնում տեղի ունեցավ «100-ամյա վերք…, 100-ամյա պայքար» բեմականացումը: Այն կազմակերպվել էր Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվության և մանկավարժական կազմի կողմից: Թատրոնի լեփ-լեցուն դահլիճում եկեղեցու կիրակնօրյա և շաբաթօրյա դպրոցի, «Աղբյուր» երգչախմբի, «Հեղնար» պարային խմբի, գեղագիտական խմբակի և երիտասարդական շարժման սաները ներկայացրեցին կենդանի երգեցողություն, եղեռնի ողբերգալի տեսարաններ, Կոմիտաս վարդապետի կյանքից դրվագներ, նրա ներաշխարհը և հոգեկան մեծ ցավը` իբրև ականատեսի և վերապրածի եղեռնի ողբերգական իրադարձությունների:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 161 162 163 164 165 166 167 168 169 170 Հաջորդ > Վերջ >>

Page 166 of 280