1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանի կրոնի գործակալության 2015 թվականի հաշվետվության շնորհանդեսին PDF Տպել Էլ.փոստ

2 

2016 թվականի փետրվարի 16-ին, Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցի ընդունելությունների դահլիճում տեղի ունեցավ Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության 2015 թվականի գործունեության հաշվետվության շնորհանդեսը, որին մասնակցեցին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և հոգևոր ծառայող Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը:

Գործակալության հաշվետվությանը ներկա էին ինչպես կրոնական տարբեր համայնքների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Գործակալության կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Գործակալության տվյալներով, անցած տարիների համեմատությամբ, բարելավվել է կրոնական փոքրամասնությունների իրավական վիճակը: Պետությունը նշանակալիորեն ավելացրել է այն կրոնական համայնքների ֆինանսավորումը, որոնց մի մասը տուժել է կոմունիստական կառավարման տարիներին:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)