Հոգեհանգստյան կարգ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում |
2016 թվականի մարտի 5-ին, Երկրապահի օրվա առիթով, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի և 1988-ից մինչև 1994 թվականը Հայաստանի և Արցախի ինքնապաշտպանության համար նահատակված երկրապահ կամավորականների հոգիների խաղաղության համար: Հավարտ հոգեհանգստյան արարողության Թեմակալ առաջնորդը կատարեց նաև պատանի երկրապահների օրհնության կարգ: Վաղամեռիկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Սրբազան Հայրը աղոթք բարձրացրեց Հայաստանի և Արցախի խաղաղության համար, զինվորականների՝ իրենց ընտանիքները առողջ վերադարձի աղերսով: Թեմակալ առաջնորդը պատանիներին, երիտասարդներին և հավատացյալներին փոխանցեց Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորական միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը: |