1

fb you od

Սուրբ Գևորգ զորավարի տոնը նշվեց Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

St.Gevorg 

2016 թվականի սեպտեմբերի 24-ին, Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի տոնը հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում:

Տոնական տրամադրություն էր տիրում 13-րդ դարի կառույց զորավարի անունը կրող Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Հավատացյալները առանձնահատուկ սիրով եկել էին մասնակիցը դառնալու տոնի առիթով եկեղեցում կատարվող արարողություններին: Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Հընթացս Սուրբ Պատարագի, պատարագիչը՝ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը, քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ քաջամարտիկ զորավարի քրիստոնյա հավատքին նվիրվածության և նահատակության մասին, արժևորելով թբիլիսահայերի մեծ սերն ու նվիրվածությունը Սուրբին, որի անունով դարերի ընթացքում այստեղ կառուցվել են եկեղեցիներ, ընդորում առաջնորդանիստ Սուրբ Գևորգը:

Հավարտ Պատարագի, Սուրբ Գևորգ եկեղեցու եկեղեցասեր կանանց միության նախաձեռնությամբ տոնի առիթով կազմակերպվեց հյուրասիրություն: Թեմակալ առաջնորդի կողմից օրհնվեց ուխտի մատաղը և բաժանվեց ժողովրդին:

Տոնը առանձնահատուկ նշվեց նաև Ախալքալաքի շրջանի Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց տեղի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադևոս քահանա Տեր-Մկրտչյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, հոգեշնորհ Հայր Սուրբը շնորհավորեց հավատացյալներին սուրբ տոնի առիթով և Արակովայի «Խրիմյան Հայրիկ» նախակրթարանի սաներին բաժանեց վկայականներ: 

DSC07805 DSC07810 DSC07825 

IMGP0473 IMG 3207 IMG 3221 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)