Դասախոսություն՝ Հայ Եկեղեցու դավանանքը |
Լուրեր |
2016 թվականի հոկտեմբերի 2-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Հայ Առաքելական և Օրթոդոքս եկեղեցիների դոգմատիկ տարբերությունները» թեմայով բաց դասախոսություն, որը վարեց Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Հոգևոր Հայրը իր բանախոսությունը սկսելով 4-րդ դարից, Հայաստանի կողմից քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժամանակաշրջանից, խոսեց Հայոց Եկեղեցու քրիստոսաբանության մասին, կարևորելով կրոնի զարգացման միասնական ուղին, որը շարունակվեց մինչև 451 թվականի Քաղկեդոնի ժողովը: Արժանապատիվ Տեր Նարեկը հավուր պատշաճի մեկնաբանեց Հայ Առաքելական և Օրթոդոքս Եկեղեցիների դոգմատիկ տարբերությունները, անդրադարձ կատարեց Մկրտության խորհրդին, մանրամասնեց Հայոց Եկեղեցու կողմից անընդունելի վերամկրտությունը, զուգահեռներ անցկացրեց այն նմանությունների և տարբերությունների միջև, որոնք որոշակիորեն կանոնակարգված են տարբեր եկեղեցիներում: Տեր Հայրը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի նախաձեռնությամբ, նման դասախոսությունները կդառնան շարունակական: |