Նորընտիր պատգամավորը Հայոց եկեղեցում |
Լուրեր |
2016 թվականի նոյեմբերի 6-ին, Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների ժամանակ իր հանդեպ ցուցաբերած վստահության համար երախտագիտություն և շնորհակալություն հայտնելու նպատակով Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի էր եկել Իսանի շրջանից մեծամասնական համակարգով Վրաստանի խորհրդարան ընտրված պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն: Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը շնորհավորեց նորընտիր պատգամավորին և առիթ ընձեռեց դիմելու հավատացյալներին: Վրաստանի խորհրդարանի նորընտիր անդամը ի դեմս եկեղեցու հավատացյալների, Իսանի շրջանի հայ ազգաբնակչությանը շնորհակալություն հայտնեց ընտրությունների ժամանակ հօգուտ իրեն քվեարկելու համար: Պատգամավոր Ճիճինաձեն վերահաստատեց նախընտրական խոստումները և հանձնառու եղավ իր պատգամավորության տարիներին օժանդակել թբիլիսահայ համայնքին, Հայոց Եկեղեցուն և մշակութային մյուս օջախներին՝ նրանց առջև ծառացած խնդիրների լուծման գործում: |