1

fb you od

Վրաստանի հայ ուսանողները «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

joghov 

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ և Թեմի աջակցությամբ, 2016 թվականի նոյեմբերի 12-ին «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում Թբիլիսիի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդների հետ: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել տարբեր բուհերի նախապատրաստական դասընթաց ընդունված և արդեն ուսանողի կարգավիճակ ունեցող Թբիլիսիի և Վրաստանի տարբեր շրջաններից ու գյուղերից ժամանած շուրջ 100 երիտասարդ տղաներ ու աղջիկներ:

Ողջունելով ներկաներին, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը անդրադարձ կատարեց Վրաստանում հայ համայնքի անցյալին ու ներկա իրավիճակին, ազգային արժեքների և հայ հետքի պահպանությանը, մայրենին պահելու և ազգային ավանդույթները երիտասարդ սերնդին փոխանցելու կարևորությանը: Կենտրոնի տնօրենը հորդորեց ընդգրկվել համայնքային կյանքին, առաջնորդվել ազգի միասնության գաղափարով, դառնալ վիրահայ համայնքի առաջընթացի մասնակիցը:

Ուսանողների հետ աշխատանքների համակարգող Նինա Սերոպովան, սլայդների միջոցով ներկայացրեց թեմի երիտասարդական բաժնի հետաքրքիր ու բովանդակալից առօրյան մեկամյա գործունեության կտրվածքով: Բանախոսը պատմեց այն հանդիպումների և այցելությունների, մարզական մրցումների ու զվարճալի խաղերի, բարեգործական այցելությունների ու բարեկարգման աշխատանքների, էքսկուրսիաների ու ուխտագնացությունների մասին, որ իրականացվում են թեմի երիտասարդական բաժնի անմիջական նախաձեռնությամբ և կազմակերպմամբ: Կարևորելով օտարազգի ուսանողության շրջանում հայ ինքնության պահպանումը, հային հավուր պատշաճի ներկայացնելը անվանեց յուրաքանչյուր հայ ուսանողի պարտականությունը:

Թերևս Վրաստանի պետական լեզվի իմացությունը, վրաց ազգային և մշակութային արժեքների նկատմամբ հարգանքը հայ երիտասարդների քաղաքացիական պարտքն է և դա պետք է դառնա վրաց հասարակությանը հայ երիտասարդի ինտեգրման նախապայմանը, -իր ելույթում ընդգծեց «Խաղաղության հիմնադրամի» նախագահ Գիորգի Թումասյանը:

Հանդիպումն ամփոփեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Հոգևոր հայրը ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեխոսությունը: Կարևորելով եկեղեցի այցելության և աղոթքի նշանակությունը, Տեր Վիրապը երիտասարդներին հորդորեց առնչվել քրիստոնյա հավատքին, մասնակցել Սուրբ պատարագներին և մյուս ծիսական արարողություններին, քանզի Հայոց Եկեղեցու առաքելություններից է իսկական քրիստոնյա դաստիարակելը, Սփյուռքում՝ նաև ազգի զավակներին Եկեղեցուն մերձեցնելը և իր շուրջը համախմբելը:

Հանդիպման նպատակներից էր նաև հայ ուսանողներին միմյանց ծանոթացնելը: Դրան նպաստեց առաջնորդարանի կողմից կազմակերպված հյուրասիրությունը: Թբիլիսիի բուհերում սովորող ուսանողները կիսվեցին իրենց խնդիրների մասին, որոնց հաղթահարման գործում իրենց օգնությունն առաջարկեցին բարձր կուրսերի նրանց հայրենակիցները: 

DSC08526 DSC08546 DSC08555 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)