1

fb you od

Ավետարանական-լյութերական Եկեղեցու Սինոդի ժողով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Sinodi nist 

2016 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Վրաստանի Ավետարանական-լյութերական Եկեղեցու Սինոդի ժողովը:

Ժողովի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, ընդորում Վրաստանի Ավետարանական-լյութերական Եկեղեցու նոր եպիսկոպոսի ընտրությունը: Պաշտոնի համար առաջադրվեց Մարկուս Շոխի (Լատվիա) թեկնածությունը:

Նիստին մասնակցում էին Սինոդի անդամները, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Վրաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանության կցորդ Քրիստոֆոր Ֆրոնցեկը, Գերմանիայի Ավետարանական-լյութերական Եկեղեցու պատվիրակությունը, Բապտիստական Եկեղեցու և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչները:

Սինոդին իրենց ողջույնները փոխանցեցին Գործակալության նախագահ պարոն Զազա Վաշախմաձեն, Բապտիստական եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Մերաբ եպիսկոպոս Գափրինդաշվիլին և Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:

Հոգեշնորհ Հայր Սուրբը սինոդականներին և ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ողջույնները և բարի ընթացք մաղթեց Սինոդին: Խորեն վարդապետը շնորհակալություն հայտնեց Վրաստանի Ավետարանական-լյութերական Եկեղեցու եպիսկոպոս Հանս Իոհան Կիդերլենին Վիրահայոց թեմի հետ վերջին ութ տարիների համագործակցության համար, մաղթելով հաջողություններ նրան և հույս հայտնեց, որ նոր առաջնորդի օրոք ևս կշարունակվի Վիրահայոց թեմի և Ավետարանական – լյութերական եկեղեցու արգասաբեր համագործակցությունը:

Ավետարանական-լյութերական եկեղեցու Սինոդի նիստին հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանին ընկերակցում էր Թեմի իրավական հարցերի բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը: 

4020IMG 0686 5911IMG 0709 IMG 0691 IMG 0699

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)