1

fb you od

Վիրահայ երիտասարդները մասնակցեցին Գյումրիում կազմակերպված դասընթացներին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

DSC08789 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ և համագործակցությամբ, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը տարիներ շարունակ իրականացնում է տարբեր ծրագրեր: Հատկանշական է մի քանի ամիս առաջ կյանքի կոչված Վրաստանի տարբեր շրջանների երիտասարդների ուղտագնացությունը ՀՀ և Արցախի սրբավայրեր: Շարունակելով ավանդույթը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, դեկտեմբերի 5-7-ը իրականացրեց «Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն վիրահայ երիտասարդներին. երիտասարդական համագործակցության զարգացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց եռօրյա դասընթաց 2016 թվականին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գյումրի քաղաքում:

2016 թվականի դեկտեմբերի 5-ին, ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը,

վիրահայ 25 հոգուց բաղկացած երիտասարդների խումբը, բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, ուղևորվեց Գյումրի: Այստեղ խմբին միացավ ծրագրի մասնակից Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 25-հոգուց բաղկացած խումբը: Չարենցավանը հռչակված է ՀՀ 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք:

Ծրագրի նպատակն էր ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել երիտասարդներին, նպաստել Հայաստան-սփյուռք կապերի ընդլայնմանը, ազգային ինքնության պահպանմանը, երիտասարդական համագործակցության զարգացմանը:

Դասընթացների ծրագրում ներառված էին ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության, գործող իրավական ակտերի, Վրաստանի քաղաքացիության և վրաց հասարակությանը հայ համայնքի ինտեգրման մասին դասախոսություններ, ներկայացվեցին նախարարության կողմից իրականացվող հիմնական ծրագրերը, ինչպես նաև միջպետական, միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված նախագծերը:  

Ծրագրի շրջանակներում վիրահայ երիտասարդների և Գյումրու ու Չարենցավանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև կայացան հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին համայնքներում իրականացվող երիտասարդական ծրագրերն ու միջոցառումները, քննարկվեցին Հայաստան-սփյուռք կապերի զարգացմանն ուղղված քայլերը, համագործակցության ուղիներն ու համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացման հնարավորությունը:

Կազմակերպվեց երիտասարդների այցելությունը «Մհեր Մկրտչյան» թանգարան և Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ:

 Վիրահայ երիտասարդները հանդիպեցին նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ստացան առաջնորդի օրհնությունն ու բարեխոսությունը, ծանոթացան Յոթ եկեղեցիների քաղաքի պատմությանը և մասնակցեցին երեկոյան ժամերգությանը:


Դեկտեմբերի 7-ին, Սպիտակի երկրաշարժի աղետալի տարելիցի օրը, վիրահայ երիտասարդների պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին երկրաշարժի զոհերի հուշակոթողին և ներկա գտնվեցին հոգեհանգստի արարողությանը:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինն իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրինությանը՝ թեմի երիտասարդական բաժնին ցուցաբերվող մշտական աջակցության և համագործակցության, ինչպես նաև երիտասարդական մայրաքաղաք Գյումրիին՝ հյուրընկալության համար:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի պատվիրակությանը Գյումրիում ուղեկցում էին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական Գևորգ սարկավագ Անտոնյանը, երիտասարդական բաժնի ծրագրերի համակարգող Նինա Սերոպովան և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովը:

DSC08698 DSC08770 DSC08816 DSC08834 

DSC08736 DSC08881 DSC08886 DSC08903 

DSC08904 DSC08913 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)