1

fb you od

Դպրոցական վերջին զանգ, որը նաև ինքնուրույն կյանքի մեկնարկ է PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1

2017 թվականի մայիսի 19-ին Վրաստանի հանրային դպրոցներում հնչեց ավարտական դասարանների վերջին զանգը: Դպրոցական կյանքին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունից հետո շրջանավարտների մոտ սկսվում է պատասխանատվությամբ կյանքի փուլը: Դրա առաջին քայլը՝ մայիսի 21-ից սկսվող ավարտական քննություններն են: Վրաստանի 1600 հանրային դպրոցների 12-րդ դասարանի 40 հազար շրջանավարտներ արդեն «մեծավարի» հաշվետու կլինեն դպրոցում ստացած գիտելիքների և նոր կյանք ոտք դնելու իրենց պատրաստվածության մասին: Իսկ մինչ այդ վերջին զանգի ուրախություն և տրտմություն:

Վիրահայոց թեմի պաշտոնեությունը, ինչ խոսք, ներկա գտնվեց մայրաքաղաքի թիվ 104 հայկական դպրոցի և թիվ 103 վրացական-հայկական դպրոցի շրջանավարտների վերջին զանգի հանդիսությանը: Երկու դպրոցներում միասին դպրոցն ավարտում է 31 հայորդի՝ համապատասխանաբար 16-ը՝ 104 դպրոցից, 15-ը՝ 103-ի հայկական բաժնից: Թիվ 104 դպրոցն ունի երեք մեդալի թեկնածու, իսկ 103—ի հայկական բաժինը՝ մեկ մեդալի թեկնածու: Ուրախալի է, որ երկու դպրոցների շրջանավարտները գեղեցիկ, հստակ հայերենով և նույնքան գրագետ ու սահուն վրացերենով իրենց հրաժեշտի խոսքն ասացին սիրելի ուսուցիչներին, հարազատ դպրոցին և ընկերներին: Բաժանման հուզմունքն առանձնապես նկատելի էր երկու դպրոցների հատկապես տնօրեններին և դասղեկներին ուղղված խոսքում, թիվ 104 դպրոցի տնօրեն տիկին Իրինա Ժամկոչյանին, ուսուցչուհի Ալլա Գրիգորյանին և թիվ 103 դպրոցի տնօրեն պարոն Արչիլ Չխաիձեին և ուսուցչուհի Գայանե Մխիթարյանին: Շրջանավարտներին շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին նաև ապագա առաջինդասարանցիները: Վիրահայոց Թեմի կրթական բաժնի նախաձեռնությամբ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները, առանձնահատուկ էին պատրաստվել. օրվան համապատասխան միատեսակ հագուստ, հրաժեշտի սրտառուչ խոսք, ուրախ երգ և նրբագեղ պարը, ինչը կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, ուսուցիչներ Մետաքսյա Ղազարյանի, Օքսանա Շարոյանի, Մարի Աբուլյանի անդուլ ջանքերի արդյունքն էր:

Շրջանավարտներին շնորհավորեցին և կյանքի դժվարությունները արժանապատվորեն դիմակայելու, միշտ և ամենուրեք հարազատ դպրոցի, ընտանիքի և ազգի պատիվը բարձր պահելու և երկրի արժանի քաղաքացիներ լինելու բարեմաղթանքով ելույթ ունեցան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, երկու

դպրոցներում հյուրընկալված Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և ուրիշներ:

Վերջին զանգի հանդիսությունից հետո շրջանավարտները զբոսնում են՝ միմյանց սպիտակ վերնաշապիկների վրա թողնելով դպրոցական հաճելի հիշողություններն ու բարեմաղթանքներ։

Վերջին զանգի արարողությունից հետո շրջանավարտներին սպասում են հասունության վկայականի համար քննությունները:

IMG 2869 IMG 2888 IMG 2916 IMG 2920