1

fb you od

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տոնը «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

b1 

2017թ. մայիսի 28-ը  հայ ժողովրդի համար կրկնակի  տոնական  էր: Օրը ներառնում էր  Երկրորդ Ծաղկազարդը, ասինքն՝ Երկնքում  հրեշտակների կողմից Հիսուս Քրիստոսին դիմավորելը և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը: Բաթումում   տոնը սկսվեց  Սուրբ Փրկիչ  եկեղեցում տեղի հայության հոգևոր հովիվ  արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից  մատուցած  կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագով և այնուհետև հոգևոր դասի մասնակցությամբ  Հանրապետական աղոթքով:

Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի  «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնում՝  տեղի ունեցավ Հայաստանի  առաջին Հանրապետության օրվան  նվիրվեց  հանդիսույթ:
Կենտրոնի  տնօրեն Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, գեղագիտական դաստիարակության խմբակը, ուսուցչուհի  Մարիետա Ապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ ներկայացրեց  գեղեցիկ համերգ ինչը  հիրավի օրը դարձրեց ուրախ և  տոնական: Երեխաները հանդես եկան գրական մոնտաժով, հայրենաշունչ  ասմունքով,  հնչեցին հայրենասիրական և  ազգագրական երգեր:   Միջոցառման ընթացքում  ցուցադրվեց  վավերագրական ֆիլմ  մայիսյան ճակատամարտերի, դրանց հաղթանակների և առաջին հանրապետության հռչակման մասին:  
Մայիսյան տոների կապակցությամբ բաթումահայությանը շնորհավորեց միջոցառմանը  ներկա Աջարիայի Ինքնավար  Հանրապետությունում ՀՀ գլխավոր  հյուպատոս Եղիշե Սարգսյանը,  մաղթելով համայն հայությանը ազատ և անկախ հայրենիք, խաղաղ երկնակամար և երկրի առաջընթաց:
Իր խոսքում Տեր Արարատ քահանա Գումբալյանը հորդորեց ներկաներին ստեղծագործ աշխատանքով, հայրենիքի նկատմամբ մեծ սիրով պահել ու պահպանել ազգայինը, սերունդներին դաստիարակել հայրենասիրության և ազգասիրության,  Հայոց Եկեղեցուն հավատարմության  ոգով:   
Հավելենք, որ երկու օր  առաջ՝ մայիսի 26-ին  կենտրոնի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հայերենի  ուսուցման մեկօրյա դպրոցում կայացավ բաց դաս «Ավարայրի ճակատամարտ» թեմայով:  Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանը հանգամանալից խոսեց   451 թվականի  մայիսի 26-ին, տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի, Վարդանանց  հերոսների մասին: Կիրակնօրյա դպրոցի  սաները մեծ հետաքրքրությամբ և ակտիվ մասնակցությամբ քննարկեցին  հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը,  պատմական  իրողությունից  ստացած վառ տպավորություններով պատասխանեցին ուսուցչի հարցերին:
Բաց դասը  դարձավ վարդանանց պատերազմի  օրինակով հայոց հերոսների ոգեկոչում:

18700542 1289224831197509 3544432722700413073 o 18739085 1289222441197748 3492094731047560156 o 18739129 1289222631197729 7902970541755120632 o 18814725 1289222894531036 4751462268832713739 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)