1

fb you od

Մայր տաճար Սուրբ Էջմիածնում պատարագեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1 

2017 թվականի մայիսի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:
Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ էին ժամանել Հայոց Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդները և բազում ուխտավորներ:

Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրը քարոզեց օրվա խորհրդի շուրջ:
Պատարագիչ Սրբազանը մասնավորապես ասաց. «…Հարությունից հետո, .Հիսուս քառասուն օրեր մնաց երկրի վրա. մնաց, որովհետև հարկավոր էր, որ Իր հարության իրողությունը հաստատեր առաքյալների մեջ, և մեկ անգամ ևս պատրաստում էր առաքյալներին դիմակայելու այն ամենին, ինչ սպասվում էր նրանց:
Մարդացել էր Աստված, որպեսզի հաշտեցներ Աստծուն մարդու հետ, մահացել, թաղվել էր մարմնով և կենդանի աստվածությամբ հարություն առել: Տերը համբարձվեց երկինք, բայց թողեց այն պատգամը, որ գալու է, որպեսզի դատի ողջերին և մեռյալներին, որպեսզի արդարներն ունենան հավիտենական կյանք և մեղավորները` հավիտենական տանջանք»:
Վիրահայոց թեմի առաջնորդն իր քարոզում անդրադարձավ Համբարձման տոնի ժողովրդական տոնախմբությանը` կարևորելով գեղեցիկ այդ ավանդույթի պահպանությունն ու հանրայնացումը ազգային կյանքում:
Արբազան Հայրը, վերհիշելով 1441 թ. Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի տեղափոխման պատմությունը, ի մասնավորի նշեց. «Սա մեր ժողովրդի համար համազգային տոն է, քանի որ կիսում եմ այն կարծիքը, թե Կաթողիկոսական Աթոռը` Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը, Վաղարշապատ, Արևելյան Հայաստան վերահաստատելով` մենք կարողացանք պահպանել Արևելյան Հայաստանի մեր պատմական այս փոքրիկ հատվածը, որի վրա 1918 թ. կազմավորվեց մեր անկախ պետականությունը՝ շնորհիվ Սուրբ Էջմիածնի և նրա զինվորյալ միաբանության»:
Վերջում Վազգեն Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորեց Համբարձման տոնի առիթով և վերահաստատեց Մայր Աթոռի միաբանության սերն ու հավատարմությունը Հայոց Հովվապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Սրբազանը Նորին Սրբությանը մաղթեց քաջառողջ, արևշատ տարիներ` շարունակ հովվելու հայ ժողովրդին` թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում:
Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա ժողովուրդն աղոթեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության ու պայծառության համար:
Սրբազան արարողությանը ներկա էին նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության առիթով Հայաստան ժամանած 2016 թ. մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեն, 2017 թ. մրցանակի հավակնորդ Թոմ Քատինան, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ և բարերար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վիեննայի պետական համալսարանի Աստվածաբնության ֆակուլտետի Ծիսագիտության ու խորհուրդների աստվածաբանության ամբիոնի և Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության ու հայրաբանության ամբիոնի 32 դասախոսներն ու ուսանողները:

18620173 677597245765583 2656911186184021004 n 18671278 677597335765574 4206353658580505365 n 18740298 677597182432256 8056319982562880393 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)