1

fb you od

Կարդում ենք Անահիտ Բոստանջյան PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1Ընդամենը մի քանի ամիս առաջ բացված Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը որդեգրել է հանդիպումներով, քննարկումներով, ցուցահանդեսներով, շնորհանդեսներով, ծանոթություններով ու պարզապես այցելություններով հայ համայնքի անդամների տարբեր հետաքրքրությունները բավարարելու գործունեություն: Կենտրոնը նաև գեղեցիկ նախաձեռնությունների հեղինակ է: Արդեն ամրագրվել և շարունակական է դարձել 1միջոցառումների այնպիսի հետաքրքիր շարքը, ինչպիսին է «Կարդում ենք....» տարբեր հեղինակների ստեղծագործությունների շուրջ հրապարակավ մտորումները:

Հիրավի, Հովհաննես Թումանյանի տան գործունեության առաջնահերթություններից մեկը Մեծ Լոռեցու միշտ կենդանի ստեղծագործական մթնոլորտի պահպանումն է, դրա արդիականացումը սերունդների շրջանում: Ուստի պատահական չէ, որ շարքը մեկնարկեց Թումանյանի հեքիաթների, քառյակների, ինչպես նաև հայ գրականության մյուս մեծերի ստեղծագործությունների ընթերցմամբ:

2Եվ ահա 2017 թվականի դեկտեմբերի 9-ին, Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային տանը կայացավ գրական երեկո «Կարդում ենք Անահիտ Բոստանջյան» խորագրով:

Սեղանին Բոստանջյան բանաստեղծուհու հեղինակային գրքերն էին, թարգմանությունները, ասույթները, հոդվածները, ակնարկները, իսկ էկրանից՝ դահլիճին էր նայում Անահիտը՝ գրավիչ, ազդեցիկ և իշխող...

Շնորհաշատ Անահիտ Բոստանջյանի բազմաժանր ստեղծագործական շունչը, անժամանակ կորստի ցավն էր թևածում դահլիճում, որտեղ հավաքվել էին գրականասեր ու ընթերցասեր հասարակության անդամները, բանաստեղծի ու թարգմանչի ընկեր-ընկերուհիները, մտերիմները, գրչակիցները, նրա ստեղծագործության երկրպագուները: Եկել էին վաղամեռիկ բանաստեղծուհու արժանավոր դուստրերն իրենց ընտանիքի անդամների հետ:3

Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, որ ամեն անգամ յուրատեսակ և հետաքրքիր ձևաչափով է վարում ընթերցանության հետ կապված շարքը, այս անգամ հրամեցրել էր տերև մագաղաթներ, որոնք ամփոփում էին հեղինակի քառատողերը, աֆորիզմները, մտքերը՝ դառնալով ընթերցողի հուշերի ուղեկիցը:

Բացելով միջոցառումը, Գիսանե Հովսեփյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքը, ամենօրյա աղոթքի նման սրտի խոսք ուղղեց ազգի արժանավոր զավակներին, ում շնորհիվ Ամենայն հայոց բանաստեղծի տունը դարձավ 4թբիլիսահայության սեփականությունը, վերածվեց գիտական, ստեղծագործական, մշակութային կենտրոնի:

Ներկաներին ողջունեց Հայ պրոդյուսերական ընկերության նախագահ Մարինա Աբելյանը: Մայր հայրենիքից ժամանած հյուրն իր հետ բերել էր գրքերի մեծ կապոց Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանից և նաև տնօրեն Հասմիկ Կարապետյանի ուղերձը՝ ուղղված Թումանյանի տանը և այստեղ հիմնադրվող գրադարանին: Տիկին Մարինան տպավորված այս տան տեսքից, խոստացավ կրկին ժամանել գրքերի նոր կապոցով և գրադարանին նվիրել Երվանդ Քոչարի ձեռքով կատարված Հովհաննես Թումանյանի ուրվանկարը:

Այնուհետև իրար հաջորդեցին Գիվի Շահնազարի, Մերուժան Շահումյանի, Միխաիլ Անանովի, Ռոզա Զոհրաբյանի, Լևոն Չիդիլյանի, Լևան Ծալուգեշաշվիլիի, Մանուկ5 Մանուկյանի և այլոց ելույթները, որոնք գնահատանք, հուշ, վիշտ և բաժանման ցավ էին պարունակում, համեմված տաղանդավոր բանաստեղծուհու քառատողերով և խոհական, փիլիսոփայական մտքերով:

Դուստրերից ավագը՝ Մարինեն, անդրադարձ կատարեց Անահիտ Բոստանջյանի ղեկավարած «Կամուրջ» տարեգրքին, որը գրականության անխոնջ նվիրյալը տարիներ շարունակ հավաքագրել, հրատարակել և ընթերցողին է ներկայացրել գրչակից ընկերների ստեղծագործություններով՝ արձակ թե չափածո, մերձեցրել տարբեր ժողովուրդներին թարգմանություններով, տպագրություններով ստեղծված ու զարգացող գրական կապերով: «Կամուրջը» բանաստեղծ Անահիտ 6Բոստանջյանի համար եղել է երրորդ զավակը, որին գուրգուրել, մեծացրել է ճակատագրի դաժան հարվածից ժամանակից շոււտ այրիցած երիտասարդ մայրը:

Իսկ կրտսեր դուստրը՝ Գայանեն, հանրությանը իրազեկեց «Կամուրջ» տարեգրքի հրատարակությունը և «Կամուրջ» գրական-մշակութային կապեր» հասարակական կազմակերպության գործունեությունը անխափան շարունակելու ստանձնած իր պարտականության մասին:

Ահա այսպիսին էր Անահիտ Բոստանջյանի ժողովրդականությանը նվիրված երեկոն: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)