1

fb you od

Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

12018 թվականին հունվարի 5-ի երեկոյան Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության նախատոնակին՝ Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:2

Բազմամարդ էին Թբիլիսիի, Բաթումիի, Ջավախքի հայոց եկեղեցիները, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը:

3Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:4

Մինչ Սբ. Պատարագի սկսվելը, կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին Սուրբգրային տարբեր հատվածներ:

6Հընթացս Ս. Պատարագի Վազգեն Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդին:

Թեմակալ առաջնորդը հորդորեց հավատացյալներին Աստծուն խնդրել, որ Իր իմաստության Լույսը ծագեցնի իրենց մտքի, հոգու և կյանքի մեջ, որպեսզի նրանց սիրտը դառնա այն մսուրը, որտեղ կարող է Լույսը ծագել, կարող է Սերը հայտնվել և փառավորվել ամենքի կյանքում և հավատքի մեջ:7

5Հավարտ Ս. Պատարագի Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին: Ճրագալույցի Սուրբ Պարտարագին ներկա հավատացյալները եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տուն տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:

Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտին հաջորդեց տնօրհնեքի արարողությունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)