1

fb you od

Վերաօծվեց Դիլիֆի Սրբոց Վարդանանց եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հոկտեմբերի 12-ը հիրավի դարձավ պատմական. Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, վերաօծվեց Նինոծմինդայի շրջանի Դիլիֆի 1866 թվականի կառույց  Սրբոց Վարդանանց եկեղեցին:
Սրբազան արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ  Հենզել Մկոյանը և Գիորգի 1Խատիձեն,Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը,  տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի,  Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններից ժամանած հյուրեր և ուխտավորներ: Թեմի առաջնորդին դիլիֆցիները  դիմավորեցին գյուղասկզբին՝ աղ ու հացով:
Հայ Եկեղեցու օծման կարգով Վիրահայոց Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ և Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր 2Տիգրան քահանա Մխիթարյանի ու Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Գևորգ քահանա Ասատրյանի ընկերակցությամբ կատարվեց եկեղեցու դռնբացեքի արարողությունը: «Դռնբացեքի կարգը խորհուրդն է արքայության դռների բացման: Այսօր այս տաճարը, օծվելուց հետո դառնում է Աստծո տուն, դառնում է աղոթատուն: Դռնբացեքի արարողությամբ և վերաօծման կարգով Աստծո օրհնությունն է իջնելու այս տաճարին»,-դիմեց եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալներին` Վիրահայոց թեմի առաջնորդը:3
Սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, պատկերները, որոնք վերածվեցին սրբապատկերի: Նորաօծ եկեղեցում անդրանիկ Սբ.Պատարագը մատուցեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս և շրջանի եկեղեցիների հոգևոր հովիվ արժ. Տեր Արմաշ քհն. Պողոսյանը: Հավատացյալները մասնակցեցին խոստովանության արարողությանը և ստացան Հաղորդություն:
Սուրբ Պատարագի ավարտին Վազգեն Սրբազանն իր օրհնությունը բաշխեց ներկաներին ու գնահատանքի խոսքեր ուղղեց տեղացիներին, հատկապես ազգասեր և հավատքի նվիրյալ ավագներին, որ մշեցիներին հատուկ ազգային հպարտությամբ և նպատակին հասնելու հաստատակամությամբ գյուղի ուժերով  նախաձեռնեցին և 2017 թվականին ի դեմս Ռոբերտ Մարկարյանի, Լևոն Կիրակոսյանի և  Հայկ Մանվելյանի կազմակերպեցին ու համակարգեցին իրենց եկեղեցու վերանորոգությունը: Գործընթացին շուտով ընդգրկվեցին և իրենց աջակցությունը բերեցին բարերարներ Մարատ 4Գրիգորյանը, Ջիվան Մուրադյանը, Արարատ Սարուխանյանը, Նավռիկ Առաքելյանը և ուրիշներ՝ ի կատար ածելով դիլիֆցիների երազանքը՝  վերանորոգված և գործող տեսնելու  իրենց պապերի եկեղեցին: Թեմակալ առաջնորդը աստվածահաճո գործի կազմակերպիչներին և բարերաներին  փոխանցեց օրհնության գիր և հուշանվեր:
Սբ. Պատարագի վերջում, Վիրահայոց թեմի առաջնորդը Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու դպիր Արտյոմ Գալոյանին շնորհեց ուրար կրելու իրավունք:
Հավարտ Սբ. Պատարագի եկեղեցու բակում կատարվեց տեղի բնակիչ  Ալիկ Մանվելյանի բարերարությամբ կառուցված խաչքարի օծումը, որը նվիրված է Սարդարապատի հերոսամարտի և Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին: 5
Եկեղեցու վերաօծումից, Սուրբ Պատարագից և Խաչքարի օծումից հետո  եկեղեցու բակում Նինոծմինդայի  մշակույթի տան ուժերով կայացավ համերգ: Պատմական օրվա վերջին,  ընդունված ավանդույթի համաձայն կատարվեց մատաղի օրհնություն և հյուրասիրություն: Այսպիսով Դիլիֆի  Սրբոց Վարդանանց եկեղեցին դարձավ Վիրահայոց թեմի  թվով 60-րդ վերաօծված Աստծու տունը, իսկ օրը տոնական՝ ողջ համայնքի համար:  
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղը փռված է Գյոզ Դաղի ծաղկազարդ ստորոտին և ասես հսկում է Ջավախք աշխարհի անդորրը, 6շրջակայքի ջրառատ աղբյուրներն ու կանաչ հագած բլուրները: Պատմական անունը եղել է Դլիվիկ: Տեղացիների նախնիները 1829 թվականին գաղթել են Մուշ գավառից: Միջնադարից պահպանված Սբ. Վարդան հինավուրց մատուռի տեղում տեղացիների ուժերով կառուցվել է  Սրբոց Վարդանանց եկեղեցին:
Դիլիֆ  գյուղի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1500-ից ավելի: Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է և հողագործությունը: Գյուղում պահպանված ուխտատեղերից են Սբ. Մինասը, Թևաթորոսը, Դավոյի սուրբը, Սբ. Գրիգոր Լուսավորիչը և այլն: Շատ սրբեր ու կրոնական գրքեր են պահպանվում մասնավոր մարդկանց տներում: Բնակիչները բոլորը հայեր են, խոսում են Խնուսի բարբառով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)