1

fb you od

Ամանորյա տոնահանդես «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի դեկտեմբերի 28-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ  «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի  ամանորյա 48910583տոնահանդեսը: Նախակրթարանի ուսուցիչների ջանքերով ու երևակայությամբ զարդարված դահլիճը իսկական ձմեռային տեսք էր ստացել: Նախակրթարանի  սաները,  Ձմեռ պապիին սպասման մեջ, որ 48997343գալու էր նվերներով և ավետելու էր նոր՝ 2019 թվականի մեկնարկը, ներկայացրեցին անտառի  տարբեր կենդանիներին:
Գեղեցիկ էր զարդարված դահլիճը, որտեղ տեղեր էին զբաղեցրել ոչ միայն փոքրիկների ծնողները, տատիկներն ու պապիկները, այլև հոգևոր հայրերը, Հայարտուն» կենտրոնի պաշտոնեությունը, Թեմի մյուս աշխատակիցները: 49152973
Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի ողջույնի խոսքով: Ու հաջորդեցին միմյանց փոքրիկների հայերեն խոսքը, ուրախ երգն ու պարը, արտասանությունը: Վերջում եկավ Ձմեռ պապը, 49547416հայտնեց իր գոհունակությունը տոնահանդեսից և երեխաներին բաժանեց ամանօրյա նվերներ:
Հավարտ միջոցառման  Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Սամվել քհն. Թորոսյանը  փոխանցեց Թեմակալ առաջնորդի օրհնությունը, բարձր գնահատեց  երեխաների մասնակցությամբ ամանորյա տոնահանդեսը, գովեստի խոսքեր ուղղեց նախակրթարանի ուսուցիչներին նրանց նվիրական աշխատանքի համար և ներկաներին հորդորեց լինել Հայոց Եկեղեցու կողքին, դառնալ նրա բոլոր արարողությունների մասնակիցը և իրենց զավակներին բերել «Հայարտուն» կենտրոն: Տեր Սամվել քահանան ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների առիթով և բոլորին հրավիրեց մասնակցելու Նռնօրհնեքի,  Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի արարողություններին:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)