1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդն այցելեց Ջավախք PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Վիրահայոց թեմի Առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն կատարած այցի շրջանակներում, 2019 թվականի հունվարի 12-ին այցելեց  Նինոծմինդայի  Ռաֆայել Ջավախ  կրթամշակութային և երիտասարդական կենտրոն և հանդիպում ունեցավ աշխատակազմի հետ:
Սրբազան հայրը նախ շնորհավորեց կոլեկտիվին՝ ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, ապա վերլուծեց Կենտրոնի նախորդ կիսամյակի աշխատանքը՝ գնահատելով այն արդյունավետ և օգտաշար:
Թեմակալ Առաջնորդն իր  խոսքում կարևորեց ուսումնական գործընթացի և միջոցառումների բովանդակային նպատակաուղղվածության, քրիստոնեական կրոնի և հավատքի քարոզչության կատարելագործումը,  տեսական գիտելիքները գործնական հուն տեղափոխելու, հայ կրոնի ուսումնասիրությունը պրակտիկայում կիրառելու, եկեղեցու նվիրյալ հավատացյալներ  պատրաստելու լուրջ խնդիրը: Կարևորեց սաների ակտիվ մասնակցությունը եկեղեցական արարողություններին և  տոներին:50574048 2178341605763966 3470228610462253056 n
Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, հոգևոր տեսուչ Տեր Արմաշ քհն. Պողոսյանը խոսեցին առաջիկա ծրագրերի, կենտրոնի աշխատանքի դժվարությունների ,ինքնակառավարման նոր միջավայրի ձևավորման և այլնի մասին: Սաների թվաքանակի ամենամյա ավելացումը, օրըստօրե աճող հետաքրքրությունը գրավական է այն բանի, որ մանկավարժական կազմը ճիշտ ուղու վրա է և պատրաստ՝ լուծելու հայ եկեղեցու, հայոց պատմության և մշակույթի առջև ծառացած խնդիրները:Հանդիպումն անցավ արդյունավետ, գործնական մթնոլոտում:
49798825 2039891272759909 9154323505494360064 oՆույն օրը առաջնորդական փոխանորդության առաջնորդարանում Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ տեղի ունեցավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր դասի, առաջնորդարանի և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի պաշտոնեության խորհրդակցություն: Թեմակալ առաջնորդն ամփոփեց 2018 թ. առաջնորդարանի և կենտրոնի գործունեությունը, իր գնահատանքը բերեց ինչպես հոգևոր դասին, այնպես էլ աշխատակիցներին:
Սրբազան Հայրը 2019 թ. ծրագրերի մեջ առանցքային համարեց կրոնական շեշտադրմամբ աշխատանքները, նշելով որ տարիների ընթացքում կարևորվել է մշակույթը, ավանդույթների պահպանումը, հոգևորը, բայց այսուհետ առավել մեծ տեղ հատկացնել կրոնական բովանդակությամբ մշակութային միջոցառումներին և ծավալուն աշխատանք կատարել երեխաների ծնողների ու հավատացյալների հետ: Վազգեն Սրբազանն անդրադարձ կատարեց նաև փոխառաջնորդությունում հունվար ամսից գործադրված հովվությունների ինքնակառավարմանը և հույս հայտնեց, որ թեմական կանոնադրության հիման վրա կարվի առավելագույնը եկեղեցական կյանքը աշխույժ պահելու համար:
49898099 2041573535925016 3830424406358753280 nԹեմակալ առաջնորդը հորդորեց տեղ տալ սոցիալական ծառայությանը և բարեգործական միջոցառումներին: Անդրադարձ կատարվեց նաև երգչախմբերի և պարախմբերի փառատոններին ու եկեղեցական տոներին, հանձնարարվեց հոգևոր դասին և առաջնորդարանի պաշտոնեությանը պատշաճ ծրագրերով իրականացնել դրանք:  
Վիրահայոց թեմի առաջնորդը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն այցի շրջանակներում, հունվարի 14-ին,50497974 2041573565925013 3201459207870087168 o Ախալքալաքի հոգևոր հովիվներ Արժ.Տեր Տիգրան քհն.Մխիթարյանի և Արժ. Տեր Նարեկ քհն. Տիգրանյանի ուղեկցությամբ, այցելեց Ախալքալաքի սակրեբուլո, հանդիպեց Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանին, պատգամավորներին և աշխատակազմին, ինչպես նաև այցելեց Ախալքալաքի քաղաքապետարան և հանդիպեց քաղաքապետ Յուրիկ Ունանյանին ու քաղաքապետարանի պաշտոնեության ներկայացուցիչներին։
Թեմակալ առաջնորդն Ախալքալաքի ղեկավարությանը շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, մաղթեց բարեհաջող տարի։ Սրբազանն իր աղոթքը բարձրացրեց Վրաստան և Հայաստան աշխարհի խաղաղության և ժողովրդի բարեկամության համար։
Թեմակալ առաջնորդն իր գնահատանքը հայտնեց շրջանի և քաղաքի ղեկավարությանը՝ փոխառաջնորդությանը ցուցաբերած աջակցության և օժանդակության, ինչպես նաև շրջանի բնակչության նկատմամբ դրսևորած պատասխանատու և հետևողական աշխատանքների համար։ Տեր Վազգեն եպիսկոպոսը իշխանություններին փոխանցեց Վրաստանի կրոնի հարցերով գործակալության կողմից պատրաստած օրացույց և Վրաստանի կրոնական համայնքների քարտեզ։
Հանդիպումն անցավ տոնական, ջերմ և գործնական մթնոլորտում։ 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)