1

fb you od

Մեկնարկեցին «Քաղաքացիական երկխոսություն և փորձնական քայլեր» ծրագրով միջոցառումները PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

5081348Հանգամանալից քննարկումներից հետո մշակված գործնական պլանի համաձայն մեկնարկեցին Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական երկխոսություն50979305 2060082400775228 8027908112381902848 o և փորձնական քայլեր փոփոխությունների համար 2018-2019թթ» նախագծով միջոցառումները:
2019 թվականի հունվարի 25-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում Վրաստանի ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Լոնդա Թոլորաիայի հետ:
50799379 2060081970775271 3996978895885697024 oԴեպարտամենտի տնօրենը հանգամանալից խոսեց մարդու համապարփակ իրավունքների մասին, առանձնապես կարևորեց անչափահասների իրավունքները և կանանց նկատմամբ բռնությունը: Ներկաներին ընձեռվեց հարցեր ուղղելու և հետաքրքրող տեղեկությունը ստանալու հնարավորություն:
Հանդիպումը ստացավ նաև գործնական զարգացում: Ուսանողները  Լոնդա Թոլորաիայի հետ միասին որոշեցին իրականացնել այլ  նախագծեր, որոնց ներգրավված կլինեն նաև Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներակայացուցիչները:50628545 2060082037441931 8451609934667186176 o
Հաջորդ հանդիպումը, որը կայացավ հունվարի 27-ին «Հայարտուն» կենտրոնում, նույն նախագծի շրջանակներում «Լիվինգստոն» ընկերության բջջային ապլիկացիաների դեպարտամենտի ղեկավար Միրիան Խոմերիկիի հետ էր: Վերջինս հանդիպման մասնակիցներին ներկայացրեց բջջային 51147736 2060082687441866 1956679395162718208 oապլիկացիաների ստեղծման գործընթացը՝  գաղափարից մինչև դրա ավարտը: Նրանք միասին քննարկեցին նաև տարբեր նախագծերի  բյուջետավորմանը, ծրագրավորմանը, զարգացմանը, գնահատմանը և հանձնմանը վերաբերող թեմաները:
Պարոն Խոմերիկին խաղերի միջոցով մասնակիցներին առավել հստակ  ցույց  տվեց նախագծի ստեղծման փուլերը և գործընթացը: Մասնակիցները հանդիպման ավարտին կիսվեցին իրենց գաղափարների մասին և որոշեցին դրանք իրականացնել վերոնշյալ նախագծի շրջանակներում:
«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական երկխոսություն և փորձնական քայլեր փոփոխությունների համար 2018-2019թթ» նախագծի շրջանակներում նախանշված  միջոցառումները շարունակական են: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)