1

fb you od

Տեառնընդառաջի նախատոնակը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A2019 թվականի փետրվարի 13-ին, Վիրահայոց թեմում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Տեառնընդառաջի նախատոնակը, որը 51890357բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը: Տյառնընդառաջը (Տրնդեզը) ամենասիրված տոներից է, որն այսօր նշում են այն ընտանիքները, որոնք ունեն նորապսակ զավակներ: Տոնի ժողովրդական ավանդույթից այսօր պահպանվել են խաղարկային բնույթի 52309260բաղադրիչները, գլխավորապես խարույկավառությունը:   Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տեառնընդառաջի տոնը:
Այսօր տոնակատարութունը սկսվեց  նաև Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում: 51775143Երեկոյան ժամերգությունից հետո ամենուրեք կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
51899500Հայ ժողովրդի սիրած Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինաթյամբ հայտարարվել է նորապսակների օրհնության օր: Աստվածահաճո արարողությանը ներկա գտնվելու և Բարձրյալի օրհնությանը արժանանալու փափագով եկեղեցիներում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք Սուրբ տաճարներում պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում: Հոգևոր հայրերը օրհնեցին զույգերի ամուսնությունը՝ 51771363մաղթելով երկար տարիների համատեղ երջանիկ և խաղաղ ընտանեկան կյանք՝ շրջապատված բազում զավակներով և հարազատներով և նորապսակներին բաժանեցին մոմեր և սրբապատկերներ:
Կարևորելով մայր հայրենիքից դուրս ազգ ներկայանալու, ազգային և եկեղեցական ավանդույթները պահպանելու և սերունդներին փոխանցելու 52323638կարգը, եկեղեցիների մերձակա տարածքներում վառվեց տրնդեզյան խարույկը, որը կրկնապատկեց տոնական տրամադրությունը:
Տոնը հանդիսավորապես նշելուն պատրաստվել էին թեմի հայաբնակ գրեթե բոլոր տարածաշրջաններում և 52170497մայրաքաղաքում: Այն ժողովրդական մեծ խանդավառությամբ նշվեց Ջավախքի Առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ծալկայի շրջանի, Բաթումիի Սուրբ Փրկիչ, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում: Տեղերում գործող երգի-պարի համույթների և անհատ կատարողների մասնակցությամբ տեղի ունեցավ 52300376համերգ, որն ավարտվեց հյուրասիրությամբ:  
Մայրաքաղաք Թբիլիսիի երկու թաղամասերում գտնվող Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների  բակերում Թեմի Մշակույթի բաժնի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Թեմի և համայնքային  պարի համույթների և մենակատարների մասնակցությամբ  տրվեց գեղեցիկ տոնական համերգ:
Հոգևոր հովիվներ արժ. Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի և արժ. 51939088Տեր Սամվել քահանա Թորոսյանի  նախաձեռնությամբ և խաչքավորներ Յուրի Երեմյանի և Արթուր Վարդանովի ու «Շուշանիկ» եկեղեցասեր կանանց միության  անդամ Լարիսա Հարությունյանի աջակցությամբ կազմակերպվեց  հյուրասիրություն, որի ընթացքում ամուսնացած զույգերը ունեցան նաև փոխադարձաբար ծանոթանալու և շփվելու հնարավորություն:  
Փետրվարի 14-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ կկայանա  տոնական Սուրբ Պատարագ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)