1

fb you od

Թբիլիսիում հարգեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor12019 թվականի փետրվարի 28-ին,  համայն հայությունը հիշեց  Սումգայիթում կատարված ոճրագործության զոհերին և իր խոնարհումը բերեց նրանց հիշատակին:
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի էին եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, դիվանագետներ, համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ, թբիլիսահայ համայնքի անդամներ:  
 Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անդրադարձ կատարելով  1988թ. փետրվարին Սումգայիթում,  Կիրովաբադում (նոյեմբերA1 1988թ.), Բաքվում (հունվար 1990 թ), Մարաղայում (ապրիլ 1992 թ.)  տեղի ունեցած հայկական ջարդերը և դրանց զոհ դարձած անմեղ մարդկանց, դատապարտեց ամեն տեսակ ոճրագործություն, որ դրսևորվում է անձի ազգային պատկանելության և հավատքի դեմի: Թեմակալ առաջնորդը արժևորեց  հայ ժողովրդի անսասան կամքը, հերոս զավակների արիությունը, ում շնորհիվ   շարունակում է զարգանալ  մայր հայրենիքը, միասնական մնալ Հայոց  եկեղեցին և զարգանալ համազգային  արժեքները:  
Այնուհետև Թեմակալ առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց   հայատյացության անմեղ զոհերի հոգու խաղաղության համար հոգեհանգստյան կարգ:
53075021Հիշատակի  միջոցաումը շարունակվեց  եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Վրաստանում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դատապարտելով Սումգայիթում կատարված  եղեռնագործությունները, կոչ արեց թբիլիսահայությանը չտրվել սադրանքներին,ապրել միասնաբար, ինտեգրվել վրաց հասարակությանը, պահպանելով հայի ազգային տեսակը:
Ոճրագործությունը դատապարտող խոսքով հանդես եկան Վրաստանի հայերի միության  փոխնախագահ Վան Բայբուրթյանը և Վրաստանի հայ համայնք կազմակերպության նախագահ  Սամվել Մկրտչյանը:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության խաչքարի պատվանդանին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)