1

fb you od

Վիրահայոց թեմում երիտասարդները մասնակցում են ուսուցողական տարբեր վարժանքների PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

55478674 2140802032703264 4480379187332382720 nՎիրահայոց թեմում շարունակվում են աշխատանքները թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և «Ջինիշյան հիշատակի 54730442 2140801539369980 6802245705915170816 nհիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական երկխոսություն և փորձնական քայլեր փոփոխությունների համար 2018-2019թթ» նախագծով միջոցառումները կյանքի կոչելու ուղղությամբ:  «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի սույն նախագծի համակարգող Էմիլ Սարգսյանի ղեկավարությամբ առաջին փուլի սեմինար-հանդիպումներից հետո թիրախային դարձան վարժանքներն ու խաղերը:
55533141 2140801626036638 1656766742325624832 n2019 թվականի մարտի 20-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում երիտասարդների համար խմբային աշխատանքի գծով վարժանք անցկացրեց կրթության ծրագրերի ստեղծագործական կենտրոնի համակարգող,  BTU-ի 54520106 2136671259783008 7497344170877517824 nև Իլիայի համալսարանի դասախոս Թեոնա Դալլաքիշվիլին: Վարժանքի ընթացքում մասնակիցները ունկնդրեցին խմբային աշխատանքի ունակությունների մասին, արտահայտեցին  կարծիքներ տարբեր գաղափարների և դրանց իրականացման պլանների վերաբերյալ:
Նույն նախագծի շրջանակներում  մարտի 23-ին անցկացված հաջորդ գործնական 54437442 2140802036036597 6521981433240616960 nվարժանքի նպատակն էր երիտասարդներին սովորեցնել ճիշտ ուղղվածության և գրագետ նախագիծ գրելու մեթոդիկան:  Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոնի այդ օրվա հյուրն էր նորույթների աջակցության հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ISET-ի հրավիրյալ դասախոս, Թբիլիսիի Google դեվելոպերային խմբի և WomenTechmakers ծրագրի նախաձեռնող և լիդեր Նինո Նանիտաշվիլին: Դասախոսը երիտասարդներին հանգամանորեն բացատրեց նախագիծ գրելու և դրա  հաջող իրականացման մասին: Հատկանշական է, որ երիտասարդները  բարձրաձայնեցին և փոխանակեցին սեփական մտահղացումները և որոշեցին կատարել նախագիծ գրելու փորձեր:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)